Տպել
21.02.2015
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Մայրենի լեզվի օրվա առթիվ
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ:

«Սիրելի հայրենակիցներ,

շնորհավորում եմ Մայրենի լեզվի օրվա առթիվ:

Այս տոնը մեզանում պաշտոնապես ընդամենը 10 տարվա պատմություն ունի, սակայն նրա մեջ մեր պատմության ժամանակներն ու տարաժամանակյա պատմությունն են, մեր հիշողության սահմաններն ու անսահմանափակ երեւակայությունը:

Մեր լեզուն մեր ազգային հպարտությունն է ու անվտանգության երաշխիքը: Այն թշնամանքի լեզու չէ: Պատմության տարբեր շրջաններում նրանով ենք ոգեշնչվել, նրանով պաշտպանվել ու մարտնչել թշնամու դեմ, նրանով ու հանուն նրա հաղթել: Այսօր էլ այն մեր հզոր հաղթաթղթերից մեկն է իր անկրկնելիությամբ, յուրօրինակությամբ ու ստեղծած բարոյական արժեհամակարգով:

Մենք պետք է ոչ միայն հպարտանանք նրանով, այլեւ անհատապես ու միասին, ընտանիքում ու դպրոցում, աշխատավայրում ու փողոցում պատասխանատու լինենք մայրենի լեզվի համար այնպես, ինպես հարազատի, հայրենիքի, հողի համար: Հակառակն այդ ամենի կորստյան սպառնալիքն է: Միաժամանակ, պիտի կարողանանք լեզուն օգտագործել հասարակական համերաշխության ու հանդուրժողականության մթնոլորտ, երկրի զարգացմանը նպաստող միջավայր ու պետության առաջընթացի պայմաններ ստեղծելու համար:

Մայրենի լեզվի օրվա առթիվ առանձնակի շնորհավորում եմ մանկապարտեզներում ու դպրոցներում լեզու սովորեցնող ու լեզվի հանդեպ սեր ու գորովանք սերմանող մանկավարժներին, ովքեր իրենց լուսավոր առաքելությամբ պատմական, անձնական ու հասարակական պատասխանատվություն են ստանձնել ներկայի ու ապագայի համար:

Որպես օրվա առթիվ միմյանց ուղղված շնորհավորանքների խորհուրդ ու մեր նախնիներից մեզ ուղղված պատգամ՝ սիրենք, պահպանենք ու պաշտենք մայրենի լեզուն»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում:


21.02.2015
Էդուարդ Շարմազանովը Վիեննայում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում Կիպրոսի պատվիրակության հետ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 20-ին Վիեննայում հանդիպում է ունեցել Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ԵԱՀԿ ԽՎ) Կիպրոսի Հանրապետության պատվիրակության հետ: Զրուցակիցները երկուստեք կարեւորել են խորհրդարանական դիվանագիտության, մասնա...

21.02.2015
Հարգանքի տուրք Վիեննան ազատագրած խորհրդային զինվորի հիշատակին
Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) ձմեռային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Վիեննա մեկնած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուա...

21.02.2015
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Ծաղկաձորում հանդիպել է ՀՀԿ կանանց խորհրդի ներկայացուցիչների հետ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 20-ին Ծաղկաձորում ՀՀԿ կանանց խորհրդի կազմակերպած սեմինարի շրջանակում հանդիպում է ունեցել ՀՀԿ կանանց խորհրդի ներկայացուցիչների հետ: Ջերմ եւ անմիջական զրույցի ընթացքում հանրապետական կուսակցության անդամ կանանց խնդրանքով ԱԺ նախագահ, ՀՀԿ նախագահի տեղակալ Գալուստ Ս...