Տպել
12.02.2015
Առցանց քննարկումներ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում մեկնարկում են առցանց քննարկումներ՝ հասարակության լայն զանգվածներին ընձեռելով իրենց կարծիքն արտահայտելու եւ քննարկումներին մասնակից դառնալու հավելյալ հնարավորություն:

Առցանց քննարկմանը կարող են մասնակցել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի բոլոր օգտատերերը՝ անկախ տարիքից, սեռից, ազգային եւ կրոնական պատկանելությունից:

Առցանց քննարկումների արդյունքում հավաքագրված կարծիքներն ամփոփ ներկայացվելու են Հանձնաժողովի անդամներին՝ տվյալ հարցի շուրջ հանրային կարծիքը հաղորդելու նպատակով:

Մանրամասների եւ հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել՝ http://goo.gl/ShDfwP :