Տպել
02.02.2015
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Հունաստանի դեսպանի հետ
1 / 1

Փետրվարի 2-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Հունաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոանիս Տայիսի հետ:

Դեսպան Տայիսն իր գոհունակությունն է հայտնել ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագծի կապակցությամբ, որով Հայաստանի Հանրապետությունը ճանաչում եւ դատապարտում է 1914-23 թվականներին Օսմանյան Թուրքիայում հույների եւ ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը: ԱԺ փոխնախագահը նշել է, որ իր գործընկերների հետ համատեղ նախաձեռնած նախագծի նպատակն է վերականգնել պատմական արդարությունը, միջազգայնորեն դատապարտել ցեղասպանությունը, պաշտպանել մարդու իրավունքները, ինչպես նաեւ պայքարել թուրքական ժխտողականության դեմ: Էդուարդ Շարմազանովը հույս է հայտնել, որ նախագիծը մոտ ապագայում կյանքի կկոչվի:

Հանդիպմանը ԱԺ փոխնախագահը եւ Հունաստանի դեսպանը կարեւորել են Հունաստանի խորհրդարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի անցկացման անհրաժեշտությանը:

Կողմերը համոզմունք են հայտնել, որ Հունաստանում վերջերս անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո եւս կշարունակվի միջխորհրդարանական կապերի, մասնավորապես բարեկամության խմբերի ամրապնդումն ու հետագա զարգացումը:


02.02.2015
Մեկնարկել է ԱԺ հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանը
Փետրվարի 2-ին Հայաստանի Հանրապետության օրհներգով ազդարարվել է ԱԺ հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի բացումը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգության անմեղ զոհերի եւ հայրենիքի պաշտպանության համար իրենց...

02.02.2015
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության մամլո ասուլիսը
Փետրվարի 2-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամլո ասուլիսը: Պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, անդամներ Արփինե Հովհաննիսյանը եւ Նաիրա Կարապետյանը մանրամասներ են ներկայացրել հունվարի 26-30-ը Ստրասբուրգում տեղի ունեցած ԵԽԽՎ այս տարվա առաջին լիագումար նիստի աշխատ...

02.02.2015
Մամուլի ասուլիսի հրավեր
Փետրվարի 2-ին՝ ժամը 14:00-ին, ԱԺ 334 սենյակում տեղի կունենա ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը: ...

02.02.2015
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
Փետրվարի 2-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկել է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պա...