Տպել
02.02.2015
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Հունաստանի դեսպանի հետ
1 / 1

Փետրվարի 2-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Հունաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոանիս Տայիսի հետ:

Դեսպան Տայիսն իր գոհունակությունն է հայտնել ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագծի կապակցությամբ, որով Հայաստանի Հանրապետությունը ճանաչում եւ դատապարտում է 1914-23 թվականներին Օսմանյան Թուրքիայում հույների եւ ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը: ԱԺ փոխնախագահը նշել է, որ իր գործընկերների հետ համատեղ նախաձեռնած նախագծի նպատակն է վերականգնել պատմական արդարությունը, միջազգայնորեն դատապարտել ցեղասպանությունը, պաշտպանել մարդու իրավունքները, ինչպես նաեւ պայքարել թուրքական ժխտողականության դեմ: Էդուարդ Շարմազանովը հույս է հայտնել, որ նախագիծը մոտ ապագայում կյանքի կկոչվի:

Հանդիպմանը ԱԺ փոխնախագահը եւ Հունաստանի դեսպանը կարեւորել են Հունաստանի խորհրդարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի անցկացման անհրաժեշտությանը:

Կողմերը համոզմունք են հայտնել, որ Հունաստանում վերջերս անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո եւս կշարունակվի միջխորհրդարանական կապերի, մասնավորապես բարեկամության խմբերի ամրապնդումն ու հետագա զարգացումը: