Տպել
17.12.2014
Դեկտեմբերի 17-ին կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան
ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ, 2014 թվականի դեկտեմբերի 17-ին նախաձեռնողի սահմանած օրակարգով կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` դեկտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի ավարտից անմիջապես հետո: