Տպել
21.07.2004
Հանդիպում խորհրդարանում

Հուլիսի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Վրաստանի արտաքին գործերի նախարար Սալոմե Զուրաբիշվիլիին: Հանդիպմանը ներկա էր Վրաստա նում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գեորգի Խոսրոեւը:

Հանդիպման ընթացքում փոխըմբռնման մթնոլորտում քննարկվեցին երկու երկրների միջպետական հարաբերությունների խորացման խնդիրները: Կարեւորվեց տարածաշրջանային համագործակցության եւ Հարավկովկասյան երեք հանրապետությունների համատեղ տնտեսական ծրագրերում ընդգրկվածության անհրաժեշտությունը: Նշվեց, որ տարածաշրջանի խաղաղությունը ու տնտեսական զարգացումը մեծ հեռանկարներ է բացում զարգացման համար: Կարեւորվեց նաեւ եվրաինտեգրման գործընթացներին մասնակցությունը, երկու խորհրդարանների համագործակցությունը միջազգային կառույցներում, ինչպես նաեւ մասնակցությունը Հարավկովկասյան խորհրդարանական նախաձեռնությանը:

ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, կարեւորելով հասարակությ ան ժողովրդավարացման ճանապարհին Վրաստանի կատարած քայլերը, վստահություն հայտնեց, որ այդ գործընթացները կնպաստեն Վրաստանում ապրող հայերի կենսապայմանների բարելավմանը, որ Վրաստանի բարեխիղճ քաղաքացիներ են: Նշելով նաեւ, որ Վրաստանի հայ համայնքը պետք է կամուրջ հանդիսանա միջպետական հարաբերությունների զարգացման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմանի հետաքրքրություն ունեցող նաեւ այլ հարցեր: