Տպել
25.11.2014
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոաննիս Տայիսի հետ
1 / 2

Նոյեմբերի 25-ին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոաննիս Տայիսի հետ:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել հայ եւ հույն ժողովուրդների դարերի պատմություն ունեցող բարեկամությունը` կարեւորելով Հունաստանի հավասարակշռված պաշտոնական դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Զրուցակիցները երկու երկրների եւ ժողովուրդների հարաբերություններում կարեւորել են միջխորհրդարանական կապերի սերտացումն ու զարգացումը` առանձնահատուկ նշանակություն տալով պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությանը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին` ԱԺ փոխնախագահը Հունաստան-Հայաստան բարեկամական խմբին հրավիրել է մասնակցելու ոգեկոչման միջոցառումներին: Ավելին` պարոն Շարմազանովն առաջարկել է Հունաստանի խորհրդարանում կազմակերպել Հայոց ցեղասպանության վերաբերյալ լուսանկարների ցուցադրություն: Նա ընդգծել է, որ Հայաստանն անելու է ամենը` մարդկության դեմ իրագործված ոճիրները դատապարտելու համար: Հունաստանի դեսպանը ողջունել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի անցկացումը:

Խոսելով ԼՂ հակամարտության մասին` ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը խնդրի կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ձեւաչափով: Էդուարդ Շարմազանովը դատապարտել է ադրբեջանական կողմի` տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանը սպառնացող քաղաքականությունը:

Հունաստանի դեսպան Իոաննիս Տայիսն ընդգծել է, որ Հունաստանը եւս ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով, Մինսկի խմբի ձեւաչափով: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին` նա այն որակել է որպես մեծ հանցագործություն ժամանակակից պատմության մեջ:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...