Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի 41-րդ լիագումար նիստին, սոցիալական քաղաքականության եւ մարդու իրավունքների, էկոնոմիկայի եւ ֆինանսների, քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության ու իրավական հարցերի մշտական հանձնաժողովների նիստերի աշխատանքներին, ինչպես նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի 7-րդ լիագումար նիստին, քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության, սոցիալ-տնտեսական հարցերի եւ իրավական հարցերի հանձնաժողովների նիստերին, ՀԱՊԿ ԽՎ-ին կից ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովների նախագահների համակարգող խորհրդակցությանը, ՀԱՊԿ անդամ երկրների թմրանյութերի դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների եւ ՀԱՊԿ անդամ երկրների գլխավոր նարկոլոգների համակարգող խորհրդի համատեղ նիստին մասնակցելու նպատակով նոյեմբերի 26-28-ը Սանկտ Պետերբուրգ կգործուղվի ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Վարդան Այվազյանը, Կորյուն Նահապետյանը, Արփինե Հովհաննիսյանը, Արաիկ Հովհաննիսյանը, Խոսրով Հարությունյանը, Աղվան Վարդանյանը, Ռուբիկ Հակոբյանը:
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...