Տպել
16.07.2004
Հայաստանում կհիմնվի բուլղարական մշակույթի կենտրոն

Հունի սի 28-ից հուլիսի 1-ը Բուլղարիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ Բուլղարիայի իշխանությունների հետ հանդիպումների ու պայմանավորվածությունների արդյունքում որոշվել էր Բուլղարիայում հիմնել հայկական, իսկ Հայաստանում` բուլղարական մշակութային կենտրոններ: Նպատակահարմար համարելով կենտրոնը ստեղծել բուլղար մեծ բանաստեղծ Պեյո Յավորովի անվան թիվ 131 դպրոցում, հուլիսի 16-ին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն եւ Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեֆան Դիմիտրովը այցելեցին դպրոց եւ ծանոթացան տարածքին:

Ավելի ուշ ԱԺ նախագահը հանդիպեց դպրոցի ուսուցչական կազմի հետ: Դպրոցը  Երեւանի 7 մեծ դպրոցներից մեկն է, ունի 1670 աշակերտ: Ուսումնական այս հաստատությունում գործում է 6 երաժշտական խումբ, այդ թվում  Հայաստանում միակ` ուսուցիչների երգչախումբ: Խորհրդարանի նախագահին ուղղվեցին աշխատավարձերի բարձրացման, ընդունելության քննությունների կարգի հետ կապված հարցեր: Խորհրդարանի նախագահը տեղեկացրեց, որ առաջիկայում Հայաստանը կմիանա  Բոլոնիայի համաձայնագրին եւ կունենա միասնական եվրոպական կրթական համակարգ, որը Հայաստանի Հանրապետության բուհերի դիպլոմները հավասարազոր է դարձնում համաձայնագրի անդամ երկրներում: Բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար սեկտորում կսովորեն միայն բարձր գիտելիք ունեցողները եւ սոցիալական խոցելի խավերը: Ըստ ԱԺ նախագահի, կրթության համակարգը կատարելագործելու ուղղությամբ, խորհրդարանը օրենսդրական նախաձեռնություններ է նախապատրաստում, այդ թվում օրենք ուսուցչի կարգավիճակի մասին, նախատեսվում է  վերականգնել նախադպրոցական հաստատությունները, միջին մասնագիտական կրթական համակարգը,  կանոնակարգել հետբուհական կրթությունը:

Հանդիպման ավարտին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել Երեւանի Յավորովի անվան թիվ 131 դպրոցին:


16.07.2004
Հանդիպում խորհրդարանում
Հուլիսի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Սովետական Միության հերոս, մոսկվաբնակ գնդապետ Գեւորգ Վարդանյանին: Փորձառու հետախույզը հաջողություններ մաղթեց խորհրդարանի նախագահին` իր դժվարին աշխատանքում եւ պատրաստակամություն հայտնեց հնարավորության սահմաններում մշտապես օգնել հայրենակիցներին ո...

16.07.2004
Գերմանիայի դեսպանը խորհրդարանում
Հուլիսի 16-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանն ընդունեց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Վուլֆ Բարթելսին`  դեսպանական առաքելության ավարտի կապակցությամբ: ՀՀ Աժ նախագահ Վահան Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին արդյունավետ համագործակցու...