Տպել
19.11.2014
Խորհրդանշական ծառատունկ Ազգային ժողովում
1 / 3

Խորհրդարանի այգու բազմատեսակ ծառերի շարքը համալրվեց եւս մեկով: Որդեգրված բարի ավանդույթի համաձայն՝ մեր երկրի օրենսդիր մարմին այցելած յուրաքանչյուր պատվիրակություն կունենա անվանական ծառ: ԱԺ ծառուղում այսուհետ իր հաստատուն տեղը կզբաղեցնի նաեւ հայ-կիպրական բարեկամությունը խորհրդանշող եղեւնին: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն երկու երկրների բարեկամությունն ամրապնդեցին նաեւ բնության օրենքներով: Ի նշան ջերմության ու երկու ժողովուրդների եղբայրության՝ իրականացվել է խորհրդանշական ծառատունկ: Պատահական չէ նաեւ ծառի ընտրությունը՝ եղեւնին, անկախ եղանակային պայմաններից, միշտ կանաչ է, ինչը փաստում է, որ երկու երկրների հարաբերությունները միշտ ընթացել ու կշարունակեն ընթանալ կանաչ ճանապարհով: