Տպել
10.11.2014
Բաց դաս Ազգային ժողովում
1 / 4

Նոյեմբերի 10-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ՀՀ Ազգային ժողովը հյուրընկալել էր Երեւանի Նիկոլ Աղբալյանի անվան համար 19 դպրոցի մի խումբ ուսուցիչների եւ աշակերտների: Երեխաները շրջել են խորհրդարանում, ներկա գտնվել ԱԺ քառօրյա նիստին:

Բաց դասը վարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ յուրաքանչյուր պետական պաշտոնյայի համար կարեւոր են հանդիպումներն ու շփումները երիտասարդների եւ պատանիների հետ: Արժեւորելով հայ մանակավարժի աշխատանքն ու նվիրումը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորել է կիրթ, խելացի, հայրենասեր սերնդի դաստիարակության ու կրթության գործը:

Էդուարդ Շարմազանովը հորդորել է աշակերտներին լավ սովորել, արդյունավետ օգտագործել ժամանակը, մեծ տեղ հատկացնել ընթերցանությանը՝ ընտրելով ճիշտ գրքեր:

Ծավալված ջերմ զրույցի ընթացքում երեխաները խոսել են իրենց սիրելի գրքերի, նվիրական երազանքների իրականացման, մասնագիտության ընտրության, դպրոցում հայրենասիրական դաստիարակության մասին: Այնուհետեւ ՀՀ ԱԺ փոխնախագահը լուսանկարվել է աշակերտների հետ խորհրդարանի նիստերի դահլիճում: