Տպել
05.11.2014
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Երիտասարդական խորհրդարանի ներկայացուցիչների հետ
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 5-ին հանդիպել է Երիտասարդական խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահների եւ խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:

Ողջունելով երիտասարդ խորհրդարանականներին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ կարեւորում է հանդիպումները երիտասարդների հետ՝ լսելու համար նրանց կարծիքներն ու տեսակետները տարբեր հարցերի վերաբերյալ: Նա համոզմունք է հայտնել, որ երկրում շատ են բանիմաց եւ կիրթ երիտասարդները, ովքեր քաղաքական որոշ փորձառություն անցնելուց հետո լիարժեք կկարողանան ղեկավարել պետության քաղաքական գործընթացները: Նա հորդորել է Երիտասարդական խորհրդարանի ներկայացուցիչներին լինել միասնական եւ անկախ քաղաքական կողմնորոշումից՝ շարժվել համագործակցության ճանապարհով, համատեղ ծրագրեր մշակել եւ ներկայացնել հանրությանը: Նա կարեւորել է երիտասարդ խորհրդարանականների ներկայացրած օրենսդրական առաջարկությունների քննարկումները ԱԺ մշտական հանձնաժողովներում, երիտասարդներին հուզող խնդիրների վերաբերյալ խորհրդարանական լսումների կազմակերպումը, «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդման շրջանակներում Երիտասարդական խորհրդարանի աշխատանքների լուսաբանումը:

Ջերմ եւ մտերմիկ զրույցի ընթացքում ԱԺ նախագահը պատասխանել է Երիտասարդական խորհրդարանականների հարցադրումներին եւ անդրադարձել բազմաթիվ խնդիրների: Նրանց հարցադրումները վերաբերել են օրենսդրական աշխատանքի առանձնահատկություններին, ԱԺ-կառավարություն համագործակցությանը, պետականաշինության գործընթացում երիտասարդության դերին, սահմանադրական բարեփոխումներին, իրավաբանական տեխնիկայի հմտություններին տիրապետելու հարցում իրավական խորհրդատվության եւ դասընթացների կազմակերպման անհրաժեշտությանը, քաղաքական գործիչ դառնալու բարդ ու դժվարին ճանապարհին:

Հանդիպման ավարտին Գալուստ Սահակյանը խոստացել է մշտապես աջակցել երրիտասարդներին եւ նման հանդիպումները դարձնել շարունակական:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...