Տպել
27.10.2014
Խորհրդարանական լսումներ ԱԺ մշտական հանձնաժողովում
1 / 3

ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 27-ին նախաձեռնել էր խորհրդարանական լսումներ` «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը քննարկելու նպատակով:

Լսումներին մասնակցել են Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, նախարարության մասնագետներ, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը ներկայացրել է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում եւ կից օրենքների նախագծերում առաջարկվող լրացումները եւ փոփոխությունները, խոսել հղիության եւ ծննդաբերության նպաստների ուղղությամբ կատարված ծախսերի դինամիկայի, դրանց մակարդակի վրա սուբյեկտիվ գործոնների ազդեցության մասին:

Նա նշել է, որ կառավարությունը նախատեսել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացնել մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի, ծննդյան միանվագ նպաստի եւ ժամանակավոր անաշխատունակության նպաստների համակարգերի ներդաշնակ զարգացում, ապահովել դրանց առավել նպատակային աջակցություն:

Անդրադառնալով ժամանակավոր անաշխատունակության նպաստին՝ Սմբատ Սաիյանը նշել է, որ օրենքի նախագծով առաջարկվել է հղիության եւ ծննդաբերության նպաստը վերանվանել մայրության նպաստի եւ 2016 թվականից սկսած` այն վճարել նաեւ չաշխատող կանանց` հղիության եւ ծննդաբերության արձակուրդի 140-օրյա ժամանակահատվածի համար (գործող օրենսդրությամբ այն տրվում է միայն աշխատող կանանց):

Ներկայում հղիության եւ ծննդաբերության նպաստ տրվում է տարեկան 13000 աշխատող կանանց, իսկ առաջարկությունն ընդունվելու դեպքում` հղիության եւ ծննդաբերության ընթացքում նպաստ կստանան եւս 30000 կանայք: Ընդ որում՝ 2016 թվականին կանխատեսվող միջին աշխատավարձի անվանական չափի հաշվառմամբ այն կկազմի 365000 դրամ:

Սմբատ Սաիյանը ներկայացրել է հանրության տարբեր շերտերի հետ հանդիպումների արդյունքում ստացած առաջարկները:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, շնորհակալություն է հայտնել լսումների կազմակերպման համար: Նախարարը նշել է, որ օրենքի նախագծի փաթեթով փորձել են ներկայացնել այն խնդիրները, որոնք առկա են նպաստների համակարգում, եւ որոնք հետաքրքրում են հանրության լայն շերտերին: Քննարկման ընթացքում հնչել են բազմաթիվ հարցեր, որոնց տրվել են պարզաբանումներ:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը ամփոփելով լսումները, մասնակիցներին հորդորել է ներկայացնել գրավոր առաջարկներ, որոնք մանրամասն կքննարկվեն:



15.05.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...

15.05.2024
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...