Տպել
25.10.2014
Գրքի շնորհանդես
1 / 5

Հոկտեմբերի 25-ին «Թեքեյան» կենտրոնում տեղի է ունեցել «Դպրոց-կենտրոնների միության» հերթական սեմինար-հավաքն ու «Դպրոցի զարգացման ծրագիր» եւ «Ուսուցչի էթիկայի նորմեր» ձեռնարկների շնորհանդեսը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ պատգամավորներ, հիմնադրամի անդամներ, Երեւանի ու մարզերի դպրոցների տնօրեններ եւ ուսուցիչներ:
ՀՀ ԱԺ պատգամավոր, «Դպրոց-կենտրոնների միության» նախագահ Ռուզաննա Մուրադյանը հյուրերին ներկայացրել է միության անցած ուղին, ծրագրերն ու խնդիրները` անդրադառնալով կրթության ոլորտում առկա հիմնախնդիրներին:
Անդրադառնալով «Դպրոցի զարգացման ծրագիր» եւ «Ուսուցչի էթիկայի նորմերը» ձեռնարկներին` ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հույս է հայտնել, որ գրքերը պահանջարկ կունենան հանրակրթության ոլորտում աշխատողների կողմից: Նա նշել է, որ «Դպրոցի զարգացման ծրագիր» ձեռնարկը էականորեն տարբերվում է դպրոցների զարգացման ավանդական ձեռնարկներից: Նրա խոսքով՝ դպրոցի աշխատանքային պլանավորումը հիմնականում ուշադրություն է դարձնում դպրոցի ընթացիկ խնդիրների լուծմանը, իսկ զարգացման ծրագիրը հանդես է գալիս որպես դպրոցի ռազմավարության պլանավորում: Նշենք, որ ձեռնարկները նախատեսված են հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար:
ՀՀ ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը, շնորհավորելով ձեռնարկների հեղինակներին, հավելել է, որ այսպիսի գրքերի տպագրությունը անհրաժեշտություն է, քանի որ երկրի եւ պետության զարգացման հիմքում ընկած է դպրոցը: