Հոկտեմբերի 15-ին Բրյուսելում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը հանդիպում է ունեցել «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Եվրախորհրդարանի պատվիրակության փոխնախագահ, ԵՄ-Հայաստան, ԵՄ-Ադրբեջան եւ ԵՄ-Վրաստան խորհրդարանական համագործակցության կոմիտեի անդամ Ռոլանդաս Պակսասի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում նախատեսված աշխատանքները, ինչպես նաեւ 2015թ. մարտի 16-20-ը Հայաստանում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի անցկացման հետ կապված հարցեր:
Կողմերն անդրադարձել են նաեւ Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ-ի անդամակցությանը` կարեւորելով ԵՄ-ի հետ հնարավոր բոլոր ոլորտներում համագործակցելու ՀՀ-ի պատրաստակամությունը:
Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը պատգամավոր Ռոլանդաս Պակսասին հրավիրել է Հայաստան` մասնակցելու 2015թ. ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին:
«Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիայի» անդամների այցը ՀՀ ԱԺ
Հոկտեմբերի 17-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարանում հյուրընկալվել էին «Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիայի» անդամները, ովքեր ներկայացնում էին հանրապետության տարբեր մարզերի, ԼՂՀ-ի եւ Ջավախքի դպրոցները: ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում հյուրերի հետ հանդիպել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արփինե ...
Խորհրդարանական լսումներ ԱԺ մշտական հանձնաժողովում
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 17-ին նախաձեռնել էր խորհրդարանական լսումներ՝ «Պաշտպանության ոլորտի բյուջեի պլանավորումը եւ ծախսերի արդյունավետ վերահսկողությունը» թեմայով: Լսումներին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, ...
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Հոկտեմբերի 17-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 20-23-ի ԱԺ չորսօրյա նիստ...
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Հոկտեմբերի 17-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Սահակյանի նախագահությամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, որը ներկայացրել է ՀՀ կառավարության ա...
Արտակ Զաքարյանը հանդիպել է Եվրախորհրդարանի պատգամավորների հետ
Հոկտեմբերի 15-ին Բրյուսելում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը հանդիպել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում Եվրախորհրդարանի պատվիրակության անդամ Տատյանա Ժդանոկայի հետ: Հանդիպման ընթացքո...
Մամուլի ասուլիսի հրավեր
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 13:30-ին, ՀՀ ԱԺ 334 սրահում տեղի կունենա Ժնեւում Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովի աշխատանքներին մասնակցած ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակության մամուլի ասուլիսը: Պատվիրակության կազմում են Կարինե Աճեմյանը եւ Հեղինե Բիշարյանը: ...