Տպել
14.10.2014
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել է Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2014 թվականի հունվարի 21-ին եւ 2014 թվականի հունիսի 11-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2011 թվականի մայիսի 30-ին ստորագրված «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2» վարկային համաձայնագրում (հատուկ գործողություններ) փոփոխություն կատարելու մասին» նամակ-համաձայնագիրը: Հիմնական զեկուցող, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը նշել է, որ համաձայնագրով նախատեսվում է Ծրագիր 2-ի շրջանակներում վարկի փակման ժամկետը երկարաձգել 24 ամսով: Ըստ փոխնախարարի՝ փոփոխությունը պայմանավորված է Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների բնականոն, ամբողջական եւ պատշաճ կատարման ապահովման անհրաժեշտությամբ: Նախատեսված փոփոխությամբ ՀՀ-ը ստանձնում է պարտավորություն՝ վճարել շուրջ 240 հազար ԱՄՆ դոլարի չափով լրացուցիչ պարտավճար:

Համաձայնագիրը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվի խորհրդարանի վավերացմանը:

Այնուհետեւ պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը: Նա նշել է, որ հատուկ հաշիվների համար օրենսդրությամբ նախատեսված չէ որեւէ առանձնահատկություն, մինչդեռ հենց այդ առանձնահատկությունների սահմանումն է, որ հասարակ բանկային հաշիվներից առանձնացնում է հատուկ հաշիվները` քաղաքացիաիրավական հարաբերություներում իրավական կարգավիճակ տալով նոր տեսակի գործիքների: Ըստ հիմնական զեկուցողի՝ հատուկ հաշիվների օրենսդրական կարգավորումը հնարավորություն կտա քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակիցներին առավել արդյունավետ եւ ապահով օգտվել հատուկ հաշիվներից` հաշվի առնելով, որ իրավական դաշտի ապահովվածությունը կբարձրացնի հասարակության վստահությունը նման գործիքների նկատմամբ:

Ներսես Երիցյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է նաեւ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Պարոն Երիցյանը նշել է, որ ապահովագրության ոլորտում ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չեն սպառողների շահերի պաշտպանության հստակ մեխանիզմներ: Ըստ հիմնական զեկուցողի՝ ոլորտում սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված օրենսդրական կարգավորումը հնարավորություն կտա ստեղծելու սպառողների պաշտպանության ռեալ մեխանիզմներ, բարձրացնելու ապահովագրական ընկերությունների միջեւ մրցակցությունը եւ մատուցվող ծառայությունների որակը:

Հանձնաժողովը քննարկված փաթեթներին դրական եզրակացություն է տվել` առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկելու համար:

Պատգամավորները քվեարկությամբ հաստատել են «ՀՀ 2015 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի սեղմագիրը:

Մինչեւ մեկ տարի ժամկետով հետաձգվել է ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հեղինակած «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի քննարկումը:

Նիստի ընթացքում ՀՀ Աժ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը տեղեկություններ է հաղորդել հանձնաժողովի եւ միջազգային երկու կազմակերպությունների՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի եւ ԱՄՆ ՄԶԳ ՀՀ Ազգային ժողովին աջակցման ծրագրի միջեւ համագործակցության վերաբերյալ:


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...