Տպել
09.10.2014
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի վերահսկիչ բյուջետային հանձնաժողովի անդամների հետ
1 / 1

Հոկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի վերահսկիչ բյուջետային հանձնաժողովի անդամների հետ: Ողջունելով հանձնաժողովի անդամներին խորհրդարանում՝ տիկին Նաղդալյանը կարեւորել է հանձնաժողովի անդամների այցը Հայաստան: Նա կարեւոր եւ արդյունավետ է համարել նման հանդիպումները, քանի որ միշտ հնարավոր է միավորել ուժերը եւ ճանապարհներ գտնել ծագած խնդիրներին լուծում տալու համար: Տիկին Նաղդալյանն ընդգծել է, որ ՀՀ-ում քաղաքացիական հասարակությունը ակտիվորեն մասնակցում է խնդիրների լուծմանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությանը:

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի վերահսկիչ բյուջետային հանձնաժողովի նախագահ Մաքսատ Սաբիրովը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նշել, որ հանձնաժողովի անդամներից ոմանք առաջին անգամ են Հայաստանում եւ տպավորված են այցելությամբ: Հյուրերը շրջայց են կատարել Ազգային ժողովում, եղել են ԱԺ նիստերի դահլիճում: