Տպել
09.10.2014
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
1 / 3

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հոկտեմբերի 9-ին հանդիպել է ԱՊՀ Միջխորհրդարանական Վեհաժողովի վերահսկիչ բյուջետային հանձնաժողովի անդամների հետ:

Ողջունելով հանձնաժողովի անդամներին խորհրդարանում՝ Արտակ Զաքարյանը նշել է, որ միջխորհրդարանական կապերի ամրապնդման գործում նշանակալի է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դերը: ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը համոզմունք է հայտնել, որ այսուհետ եւս խորհրդարանականները ջանք չեն խնայի իրենց երկրների ու ժողովուրդների շահերից բխող նախաձեռնություններով հանդես գալ եւ գտնել դրանց արդյունավետ լուծումները:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի՝ Մաքսային միությանը եւ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը, կարեւորել են խորհրդարանական դիվանագիտության զարգացումը, օրենսդրական եւ այլ ոլորտներում փորձի փոխանակման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: Նշվել է, որ թույլ են միջխորհրդարանական կապերը ԱՊՀ մի շարք երկրների հետ, որոնք ապագայում զարգացնելու կարիք ունեն: