Տպել
01.10.2014
Բաց դաս Ազգային ժողովում
1 / 3

Հոկտեմբերի 1-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ազգային ժողովը հյուրընկալել էր Հյուսիսային համալսարանի իրավագիտության եւ տնտեսագիտության բաժիններում սովորող մի խումբ ուսանողների եւ դասախոսների: Բաց դասը վարեց ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը: Պարոն Դավթյանը ուսանողներին ներկայացրեց խորհրդարանի գործունեությունը, կառուցվածքը, մշտական հանձնաժողովների աշխատանքը:
Հանդիպման ընթացքում ուսանողները իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին Արտակ Դավթյանին: Հարցերը վերաբերում էին արտերկրում հայկական բուհերի հիմնադրմանը, կրթական օրենսգրքի ստեղծման անհրաժեշտությանը, պետական եւ մասնավոր բուհերի խնդիրներին: