Տպել
26.09.2014
Տեղի է ունեցել ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
1 / 3

Սեպտեմբերի 26-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: Հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 13 հարց, 2 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել են 134 հարց եւ 26 միջազգային  պայմանագիր:

Հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն ԱԺ սեպտեմբերի 29-ի նիստում: