Տպել
25.09.2014
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպել է Ուկրաինայի դեսպանի հետ
1 / 1

Սեպտեմբերի 25-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպել է ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ուկրաինայում տիրող ներքին քաղաքական իրավիճակը, խաղաղության վերահաստատմանն ուղղված իշխանությունների գործողություններին առնչվող մանրամասներ: Մասնավորապես Ուկրաինայի դեսպանը ներկայացրել է Լուգանսկում եւ Դոնեցկում տիրող ներկայիս բարդ իրավիճակը եւ լարված դրությունը թոթափելուն ուղղված Ուկրաինայի Վերին Ռադայի կողմից մշակվող մի շարք օրենսդրական նախագծերի եւ նորմատիվ փաստաթղթերի էությունը, այդ թվում` համաներման ակտի կայացումը, ադմինիստրատիվ սահմանների անցկացումը, Ուկրաինայում կայանալիք առաջիկա ՏԻՄ ընտրությունների կարեւորությունը եւ հրադադարի հաստատումը: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն իր հերթին բարձր է գնահատել Ուկրաինայի իշխանությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը` հույս հայտնելով, որ եղբայրական Ուկրաինան ի վերջո կգտնի իր խաղաղությունն ու անդորրը եւ կկարողանա հաղթահարել այն ցավը, որ վերապրել է Ուկրաինայի ժողովուրդը պատերազմի ողջ ընթացքում: Տիկին Նաղդալյանը կարեւոր հանգամանք է դիտարկել ժողովուրդների ինքնուրույն որոշում կայացնելու իրավունքը` հույս հայտնելով, որ եթե այն ի վերջո կայանա, եւ լեգիտիմ արդյունք գրանցվի, ապա այն ընդունելի լինի բոլոր ազգերի կողմից՝ ընդգծելով դրա համամարդկային նշանակությունը, հատկապես հայերիս դարավոր պայքարի կոնտեքստում: Այս առումով կողմերը բարձր են գնահատել Ուկրաինայում հայ համայնքի գոյությունը, որն ինտեգրվելով երկրի կյանքին ու իրականությանը` իր ներդրումն ունի երկու եղբայրական ժողովուրդների` ուկրաինացիների եւ հայերի ամուր կապերի հաստատման եւ երկրի պետականության կառուցման գործում: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են  նաեւ ԵԽԽՎ առաջիկա լիագումար նիստում նախատեսվող աշխատանքներին: Հանդիպման ավարտին ԱԺ փոխնախագահն իր բարեմաղթանքն է  հղել  Ուկրաինայի ժողովրդին` ցանկանալով խաղաղություն, բարեկեցություն եւ բարգավաճում:



16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...