Տպել
19.09.2014
Տեղեկատվություն

Սեպտեմբերի 22-ին` ժամը 16.00-ին, ՀՀ Ազգային ժողովում տեղի կունենա Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի յոթերորդ նիստը, որի քննարկման թեման է՝ «Հայ եւ ռուս ժողովուրդների մշակութային կապերը. զարգացումներ եւ հեռանկարներ»: Նիստին կմասնակցեն ՌԴ նախագահի միջազգային եւ մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, կինոյի եւ թատրոնի գործիչներ: