Տպել
30.08.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին` ծննդյան տարեդարձի կապակցությամբ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել  ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ:
ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում ասվում է.
«Մեծարգո պարոն Սահակյան
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:
Ակնհայտ է Ձեր վճռական դիրքորոշումը Ղարաբաղյան հարցի արդարացի լուծման, երկրի քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային զարգացումների եվ երկրի անվտանգության ապահովմանն ուղղված ռազմավարական ծրագրերում:
Վստահ եմ, որ Ձեր հմուտ ղեկավարությամբ Արցախ աշխարհն այսուհետ եվս վստահ քայլերով կշարունակի զարգացման վերընթաց ուղին՝ արձանագրելով նորանոր ձեռքբերումներ:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ընտանեկան երջանկություն եվ բազում հաջողություններ` ի բարօրություն արցախահայության»: