Տպել
30.08.2014
Լիտվայի Սեյմասի՝ Արցախի հետ բարեկամության խմբի պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր
1 / 3

Օգոստոսի 30-ին Երեւանում գտնվող Լիտվայի խորհրդարանի՝ Արցախի հետ բարեկամության խմբի պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Լիտվացի խորհրդարանականները ծաղիկներ դրեցին 1915 թվ. Հայոց ցեղասպանության հուշակոթողին եւ լռությամբ ու խոնարհումով հարգեցին մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Հյուրերը եղան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, դիտեցին ցուցանմուշները: