Տպել
02.07.2014
Հանդիպում ԱԺ փոխնախագահի հետ
1 / 3

Հուլիսի 2-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց քաղաքային եւ գյուղական համայնքների ՏԻՄ-ում ընտրված երիտասարդ կանանց հետ: Հանդիպումը կազմակերպել էր Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող՝ «Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգում կանանց արդյունավետ մասնակցության կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում:

Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը նշեց, որ հանդիպմանը մասնակցում են հանրապետության քաղաքային եւ գյուղական ավագանիների ամենաերիտասարդ անդամները: Նա ներկայացրեց նաեւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչներին՝ Քլեր Մեդինային եւ Ալլա Բակունցին:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ողջունելով ծրագրի մասնակիցներին, կարեւորեց նրանց մասնակցությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից կազմակերպված դասընթացներին: Նա նշեց, որ համայնքային կյանքի կազմակերպումը առաջնային նշանակություն ունի, եւ համայնքի զարգացման հարցում շատ կարեւոր է տեղական ինքնակառավարման մարմնի գործունեությունը:

Տիկին Նաղդալյանը կարեւորեց կիրթ, քաղաքականապես հասուն, հայրենասեր, ակտիվ կանանց դերը պետության հասարակական եւ քաղաքական կյանքում:ԱԺ փոխնախագահը մասնակիցներին մաղթեց հաջողություններ աշխատանքային գործունեության մեջ եւ անձնական կյանքում՝ կարեւորելով հայ կնոջ, հայ մոր անժխտելի դերը մեր իրականության մեջ:

Հանդիպման ավարտին Հերմինե Նաղդալյանը պատասխանեց ներկաների հարցերին եւ լսեց գյուղական համայնքներում բնակվող կանանց մտահոգող խնդիրները:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...