«Մեծարգո պարոն Նախագահ,
ընդունեք, խնդրեմ, անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:
Որպես երկրի ղեկավար եւ փորձառու քաղաքական-պետական գործիչ, ցուցաբերելով հաստատակամություն, ճկունություն եւ սկզբունքայնություն ներքին ու արտաքին քաղաքականության մեջ, առաջնային համարելով երկրի ու ժողովրդի շահը, Ձեր գործունեությունը մշտապես նպատակաուղղել եք պետության առաջընթացին: Դուք մեկտեղել եք զինվորի ու նախագահի երդումը՝ գիտակցելով, որ երկրին անհրաժեշտ են իրական գործողություններ:
Համոզված եմ, որ Ձեր առաջնորդությամբ Հայաստանն այսուհետ եւս հետեւողականորեն շարունակելու է վստահ քայլերով շարժվել զարգացման վերընթաց ճանապարհով՝ արձանագրելով նոր ձեռքբերումներ:
Եւս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան հոբելյանի առթիվ՝ թույլ տվեք մաղթել Ձեզ, մեծարգո պարոն Նախագահ, առողջություն, շարունակական եռանդ եւ հաջողություններ Ձեր պատասխանատու աշխատանքում եւ Հայաստանի Հանրապետության հզորացմանն ուղղված Ձեր հետագա ձեռնարկներում»:
Հանդիպում ԱԺ մշտական հանձնաժողովում
Հունիսի 30-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչի հետ: Դեսպանին հետաքրքրում էր Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման օրակարգը, թ...