Տպել
21.06.2014
Ավարտվեց ԱԺ արտահերթ նստաշրջանի աշխատանքը
1 / 11

Հունիսի 21-ին Ազգային ժողովը շարունակեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները, այդ թվում՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» եւ մի շարք այլ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ առաջարկող օրինագծերի փաթեթը:

Քվեարկությամբ խորհրդարանը որոշեց՝ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասին բ կետի համաձայն՝ հունիսի 18-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանի աշխատանքները հունիսի 21-ին շարունակել մինչեւ օրակարգային հարցերի սպառումը:

Այնուհետեւ պատգամավորները շարունակեցին քննարկել Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի միջանկյալ եզրակացությունը: Ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը առաջարկեց ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգել մինչեւ հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի ավարտը:

ԱԺ փոխնախագահ Հերմին Նաղդալյանը տեղեկացրեց, որ ՀՀ վարչապետի առաջարկությամբ՝ հունիսի 18-ին ՀՀ կառավարության նախաձեռնությամբ գումարված ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգից հանվել է «Տրանսֆերային գնագոյացման մասին» օրենսդրական նախաձեռնությունն երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին», «ՀՀ մաքսային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերը, «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ մի շարք այլ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ առաջարկող օրինագծերի փաթեթը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը, «Սննդամթերքի անվտանգության մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը, «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ դրան կից մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:

«Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ մի շարք այլ օրենքներում փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումից առաջ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը տեղեկացրեց, որ փաթեթը համալրվել է նոր՝ «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծով, որը պատգամավորները քննարկեցին առաջին ընթերցմամբ: Հիմնական զեկուցող Շավարշ Քոչարյանը տեղեկացրեց, որ նախագծով նախատեսվում է ՀՀ ՔԿԱԳ մարմիններում ներդնել էլեկտրոնային համակարգ եւ գրանցամատյան հասկացությունները եւ ամբողջությամբ անցնել դրանց կիրառմանը: Այնուհետեւ երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ մի շարք այլ օրենքներում փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց 2014 թվականի ապրիլի 11-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը: Փոխնախարարը նշեց, որ համաձայնագրով Գերմանիայի կառավարությունը Վերականգնման վարկերի բանկի միջոցով Հայաստանին կտրամադրի 2.5 մլն եվրո ֆինանսական աջակցություն եւ 30 մլն եվրո արտոնյալ վարկ: Պարոն Միրումյանը տեղեկացրեց, որ ֆինանսական միջոցների օգտագործման արդյունքում ակնկալվում է էականորեն բարելավել Շիրակի, Լոռու եւ Արմավիրի մարզերում ջրամատակարարման գործընթացը:

Այնուհետեւ «ՍԴ մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` ՍԴ նոր անդամ Արայիկ Թունյանն իր պաշտոնը ստանձնեց ԱԺ նիստում երդմամբ:

Երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկվեց նաեւ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Նշենք, որ փաթեթի առաջին օրինագիծը համալրվել էր 2-րդ հոդվածով, որը քննարկվեց առաջին ընթերցումով:

Նիստի ընթացքում ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ, 2014 թ. հունիսի 18-ին գումարված արտահերթ նստաշրջանի ավարտից 15 րոպե հետո կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը եւս քննարկվեց երկրորդ ընթերցումով: ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Սիմոն Պապյանը տեղեկացրեց, որ առաջարկների հիման վրա փաթեթը համալրվել է «Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծով, որը քննարկվեց առաջին ընթերցումով: Նա նշեց, որ նախագծի նպատակը շրջակա միջավայրի պահպանության ապահովումն է:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը եւ դրան կից 8 օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Նա նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում կատարված փոփոխությունները հիմնականում վերաբերում են որոշ դրույթների հստակեցմանը եւ տեխնիկական խնդիրների լուծմանը: Նախարարը հավաստիացրեց, որ փաթեթով լուծում են ստացել այն հիմնական խնդիրները, որոնք մտահոգում էին ՀՀ քաղաքացիներին: Այս համատեքստում պարոն Ասատրյանը կարեւորեց համակարգի փուլային ներդրումը եւ ոչ պետական աշխատողների՝ համակարգին կամովի միանալու հանգամանքը: Նախարարի գնահատմամբ՝ առաջարկվող կենսաթոշակային համակարգը կենսունակ կլինի միջնաժամկետ եւ երկարաժամկետ ժամանակահատվածի համար:

Այնուհետեւ խորհրդարանը քվեարկությամբ ընդունեց օրվա ընթացքում քննարկված բոլոր հարցերը:

Սպառելով օրակարգը՝ Ազգային ժողովն ավարտեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը:


20.05.2024
Խորհրդարան է այցելել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերը
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 20-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերին: Հանդիպմանը մասնակցել են Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը եւ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփին...

20.05.2024
Ազգային ժողով է այցելել Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությունը
Խորհրդարանական հարթակում մեր երկու հանձնաժողովներն իրենց աշխատանքով շատ լավ օրինակ են. ողջունելով Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությանը` ասել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժող...

20.05.2024
Հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է ՀՊ ընթացիկ եզրակացությունը
Կոշտ կենցաղային թափոնների կառավարման պետական քաղաքականության հիմնական նպատակները եւ դրանց հասնելու  ուղիները սահմանված են քաղաքականության փաստաթղթերում, բայց կարելի է արձանագրել, որ ունեցած իրավիճակը, օրենսդրությամբ սահմանված քաղաքականության միջոցառումների նպատակները չեն իրագործվել, հետեւաբար, ...

20.05.2024
Մայիսի 21-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 19 հարց
Մայիսի 20-ին կայացել է ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 21-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քն...

20.05.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը մայիսի 20-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդությա...

20.05.2024
Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագիծն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է առաջին ընթերցմամբ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշել է, որ նախագծի ընդունումը պայմ...

20.05.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 20-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներին: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ Հայաստան-Գե...

20.05.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ցավակցական նամակն ԻԻՀ նախագահի եւ նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու ողբերգական դեպքի կապակցությամբ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցական նամակ է ուղարկել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին, որում, մասնավորապես, ասվում է. «Ձե՛րդ գերազանցություն, Խորը կսկիծով ընդունեցինք ուղղաթիռի վթարի հետեւանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, կառա...

20.05.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

20.05.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության ու շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...