Տպել
05.06.2014
ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 24-րդ նիստը Նիժնի Նովգորոդում
1 / 1

Հունիսի 5-ին Նիժնի Նովգորոդում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 24-րդ նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված էին «Հայաստանի Հանրապետությունում եւ Ռուսաստանի Դաշնությունում փոքր եւ միջին բիզնեսի առկա վիճակի եւ հեռանկարների մասին», հանձնաժողովի գործունեության եւ հաջորդ նիստի օրակարգի եւ ժամկետների մասին հարցերը: Նիստին մասնակցում էին Նիժնի Նովգորոդի փոխնահանգապետ Եվգենի Լյուլինը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը, Նիժնի Նովգորոդի կառավարության անդամներ, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ, գործարարներ: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԺ փոխնախագահ, Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանը: Նա փոխանցեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ողջույնի խոսքը եւ  հակիրճ ներկայացրեց օրակարգային հարցերը, հետագա քայլերը,  ընդգծելով երկու երկրների սերտ համագործակցությունը բոլոր ոլորտներում: Ողջունելով նիստի մասնակիցներին` Նիկոլայ Ռիժկովը բարձր գնահատեց հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը:Նա փոխանցեց ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի ողջույնի խոսքը, որտեղ ընդգծվում է երկու երկրների միջեւ սերտ համագործակցության կարեւորությունը, ինչի կարեւոր բաղադրիչն է կազմում միջխորհրդարանական համագործակցությունը: Նշվեց, որ Մաքսային միությանը միանալու Հայաստանի պատրաստակամությունը կնպաստի եվրասիական ինտեգրման հետագա զարգացմանը, միջպետական, տնտեսական, միջխորհրդարանական եւ մշակութային կապերի ընդլայնմանը:

ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը հանձնեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից տրված բարձր պարգեւները Միջխորհրդարանական հանձնաժողովի երկարամյա անդամներ Վլադիմիր Լիտյուշկինին, Իգոր Շուբինին, Ալեքսանդր Տեր-Ավանեսովին, Բորիս Ռեզնիկին եւ Հովհաննես Օհանյանին: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը: Նա տեղեկացրեց, որ հանձնաժողովի հայկական կողմի անդամները նույնպես ներկայացված են ՌԴ պետական պարգեւների:

Օրակարգի առաջին հարցի շուրջ զեկույցով հանդես եկավ ՌԴ տնտեսական զարգացման նախարարության փոքր եւ միջին բիզնեսի զարգացման եւ մրցակցության դեպարտամենտի տնօրեն Նատալյա Լարիոնովան: Նա ներկայացրեց զբաղվածության, փոքր եւ միջին ձեռներեցության խնդիրները եւ վիճակագրությունը, օրենսդրությունը: Զեկույցում նշվեց, որ Ռուսաստանում այդ ոլորտում գործում է եւեւ ստեղծված է պետական աջակցության համակարգ, որը հնարավորություներ է ընձեռում արտոնություններ տարածել նաեւ հայաստանյան ձեռներեցների համար:Հայկական կողմից համազեկուցող   ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը: Նա տեղեկացրեց,որ Հայաստանում եւս գործում է  փոքր  եւ միջին բիզնեսի աջակցման ծրագիր: Աշխատանք է կատարվել հարկերի պարզեցման,առցանց հաշվետվությունների ուղղությամբ, ինչն ունեցել է իր դրական արդյունքը: Նա եւս կարեւորեց Մաքսային միությանը Հայաստանի միանալու որոշումը եւ ասաց , որ արդեն մշակվել է ճանապարհային քարտեզը, այդ ուղղությամբ անց են կացվել մոտ 200 միջոցառումներ: Այդ համատեքստում օրենսդրության միասնականացումը հնարավորություն կտա լուծել նաեւ աշխատանքային միգրանտների խնդիրները: Ռուսաստանյան կողմից զեկույցով հանդես եկավ Ռուսաստանի կին ղեկավարների միավորման նախագահ Լյուդմիլա Խոխլաչովան:Նա կարեւորեց կանանց դերը փոքր եւ միջին բիզնեսում, ներկայացրեց իրենց կազմակերպության աշխատանքը: ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը կարեւորեց կոոպերացիոն  եւ առեւտրային կապերի ընդլայումը , տնտեսվարողների  գործունեության մեջ վարչարարության, մաքսային եւ այլ  խոչընդոտների  եւ բյուրոկրատական  արգելքների վերացումը, համատեղ նախագծերի առկայությունը: ԱԺ տնտեսական հարցրեի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը եւս կարեւորեց փոքր եւ միջին  բիզնեսի համար աջակցության ծրագրերը,ինչպես նաեւ  հարկային արտոնությունների կիրառումը: Նիստին կարեւորվեցին ինտեգրացիոն գործընթացները եւ դրանց հետ կապված աշխատանքները: Որոշվեց ստեղծել աշխատանքային խումբ եւ հաջորդ նիստին հանդես գալ առաջարկներով: Նիստի ընթացքում իրենց տեսակետները ներկայացրին հանձնաժողովի անդամներ Վոլոդյա Բադալյանը,  Հայկ Բաբուխանյանը, Տիգրան Ուրիխանյանը, Լեւոն  Զուրաբյանը, Ռուբեն Հակոբյանը: Նրանք անդրադառձան նաեւ տարածաշրջանի սպառազինման, վտանգվող խաղաղության, եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին:

Որոշվեց հանձնաժողովի  հաջորդ նիստն անցկացնել Երեւանում, աշնանը: Օրակարգում կընդգրկվեն Մաքսային միությունում եւ Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցության զարգացման հարցը:Նիստի վերջում համանախագահներ Հերմինե Նաղդալյանը եւ Նիկոլայ Ռիժկովը ստորագրեցին արձանագրություն:

Նիստին հաջորդեց համանախագահներ Հ.Նաղդալյանի եւ Ն.Ռիժկովի մամուլի ասուլիսը: Հաջորդ օրը հայ խորհրդարանականներն այցելեցին Նիժնի Նովգորոդում ՍուրբԱմենափրկչի հայկական եկեղեցին, ինչպես նաեւ հանդիպեցին հայ համայնքի ներկայացուցիչներին:
 


05.06.2014
Հանդիպում ԱԺ մշտական հանձնաժողովում
Հունիսի 5-ին Աժ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը եւ փոխնախագահ Արաիկ Հովհաննիսյանը հանդիպեցին Տավուշի մարզի միջհամայնքային կառույցների ներկայացուցիչների հետ: Հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը տեղեկացրեց, որ հանդիպումը շարուն...

05.06.2014
Հայ խորհրդարանականները աշխատանքային այցով Ճապոնիայում էին
Հունիսի 2-4-ը «Հայաստան-Ճապոնիա» պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Սամվել Ֆարմանյանը եւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալեքսանդր Արզումանյանը աշխատանքային այցով մեկնել էին Ճապոնիա: Տոկիոյում հայ խորհրդարանականները հանդիպում են ունեցել «Ճապոնիա-Հայաստան» պ...