Տպել
05.06.2014
Հանդիպում ԱԺ մշտական հանձնաժողովում
1 / 1

Հունիսի 5-ին Աժ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը եւ փոխնախագահ Արաիկ Հովհաննիսյանը հանդիպեցին Տավուշի մարզի միջհամայնքային կառույցների ներկայացուցիչների հետ:

Հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը տեղեկացրեց, որ հանդիպումը շարունակությունն է հանձնաժողովի՝ օրեր առաջ Դիլիջան կատարած այցի, որի ընթացքում քննարկվել են համայնքների խոշորացման հայեցակարգին վերաբերող հարցեր: Նրա առաջարկով մարզի ներկայացուցիչները ներկայացրին համայնքների բնակիչների մտահոգություններն ու առաջարկները, որոնք առնչվում էին համայնքների խոշորացման գործընթացին եւ հնարավոր ռիսկերին:

Հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը եւ փոխնախագահ Արաիկ Հովհաննիսյանն իրենց ելույթներում նշեցին, որ համայնքների խոշորացումն ինքնանպատակ չի լինելու, հաշվի են առնվելու բնակիչների կարծիքներն ու առաջարկները: Նրանք նշեցին համայնքների խոշորացման գործընթացից ակնկալվող արդյունքները, պատրաստակամություն հայտնեցին քննարկելու առաջարկներն ու մտահոգությունները:

Ստեփան Մարգարյանը, կարեւորելով նման հանդիպումները, ՏԻՄ ներկայացուցիչներին հորդորեց առաջարկներ ներկայացնել տարածքների համաչափ զարգացման վերաբերյալ: Արաիկ Հովհաննիսյանը նպատակահարմար համարեց որոշ տեղերում իրականացնել պիլոտային ծրագրեր՝ կիրառելով եւ շրջանային, եւ փնջային մոդելները:

Հանձնաժողովի անդամները տեղեկացրին, որ նման քննարկումներ կիրականացվեն նաեւ այլ մարզերում՝ պարզելու բնակիչների վերաբերմունքն ու մտահոգությունները:


05.06.2014
ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 24-րդ նիստը Նիժնի Նովգորոդում
Հունիսի 5-ին Նիժնի Նովգորոդում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 24-րդ նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված էին «Հայաստանի Հանրապետությունում եւ Ռուսաստանի Դաշնությունում փոքր եւ միջին բիզնեսի առկա վիճակի եւ հեռանկարների մասին», հանձնաժողովի գործունեության եւ ...

05.06.2014
Հայ խորհրդարանականները աշխատանքային այցով Ճապոնիայում էին
Հունիսի 2-4-ը «Հայաստան-Ճապոնիա» պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Սամվել Ֆարմանյանը եւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալեքսանդր Արզումանյանը աշխատանքային այցով մեկնել էին Ճապոնիա: Տոկիոյում հայ խորհրդարանականները հանդիպում են ունեցել «Ճապոնիա-Հայաստան» պ...