Տպել
05.06.2014
Հայ խորհրդարանականները աշխատանքային այցով Ճապոնիայում էին
1 / 3

Հունիսի 2-4-ը «Հայաստան-Ճապոնիա» պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Սամվել Ֆարմանյանը եւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալեքսանդր Արզումանյանը աշխատանքային այցով մեկնել էին Ճապոնիա:

Տոկիոյում հայ խորհրդարանականները հանդիպում են ունեցել «Ճապոնիա-Հայաստան» պատգամավորական բարեկամության ասոցիացիայի նախագահ, Ճապոնիայի նախկին արտգործնախարար Տակեակի Մացումոտոյի հետ: Հանդիպման ընթացքում կարեւորվել է միջխորհրդարանական կապերի հետագա ակտիվացումը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանության բացման առիթով բարեկամության խմբերի առաջին համատեղ նիստի հնարավոր անցկացումը Երեւանում:

ԱԺ պատգամավորներ Ալեքսանդր Արզումանյանն ու Սամվել Ֆարմանյանը հանդիպում են ունեցել Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Շունիչի Սուզուկիի հետ: Ողջունելով հայ-ճապոնական բարեկամական հարաբերություններում վերջին տարիներին արձանագրված առաջընթացը, Շունիչի Սուզուկին կարեւորել է հայ խորհրդարանականների այցը Ճապոնիա? վստահություն հայտնելով, որ նման այցելությունները, ինչպես նաեւ Ճապոնիայի դիվանագիտական մշտական ներկայացուցչության հիմնումը Երեւանում նոր լիցք կհաղորդի հայ-ճապոնական հարաբերություններին: Հայ խորհրդարանականները Շունիչի Սուզուկիին են ներկայացրել նաեւ Հայաստանի Հանրապետության մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների եւ տարածաշրջանային անվտանգության խնդիրների վերաբերյալ:

Սամվել Ֆարմանյանին եւ Ալեքսանդր Արզումանյանին Տոկիոյում ընդունել է Ճապոնիայի Արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Նոբուո Կիշին: Զրուցակիցները քննարկել են հայ-ճապոնական երկկողմ հարաբերությունների օրակարգը, ինչպես նաեւ միջազգային կառույցներում համագործակցության հեռանկարները: Հայ խորհրդարանականները շնորհակալություն են հայտնել անկախությունից ի վեր Ճապոնիայի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված շուրջ 0.5 մլրդ ԱՄՆ դոլարի օժանդակության համար եւ կարեւորել սոցիալ-տնտեսական բարեփոխումների ոլորտում Ճապոնիայի կառավարության հետ արդյունավետ համագործակցության հետագա շարունակությունը:


05.06.2014
ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 24-րդ նիստը Նիժնի Նովգորոդում
Հունիսի 5-ին Նիժնի Նովգորոդում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 24-րդ նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված էին «Հայաստանի Հանրապետությունում եւ Ռուսաստանի Դաշնությունում փոքր եւ միջին բիզնեսի առկա վիճակի եւ հեռանկարների մասին», հանձնաժողովի գործունեության եւ ...

05.06.2014
Հանդիպում ԱԺ մշտական հանձնաժողովում
Հունիսի 5-ին Աժ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը եւ փոխնախագահ Արաիկ Հովհաննիսյանը հանդիպեցին Տավուշի մարզի միջհամայնքային կառույցների ներկայացուցիչների հետ: Հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը տեղեկացրեց, որ հանդիպումը շարուն...