Տպել
19.06.2004
Պատգամավորական բարեկամության հայկական վեհաժողովի նախագահության անդրանիկ նիստը

Հունիսի 19-ին Պատգամավորական բարեկամության հայկական վեհաժողովի աշխատանքների ավարտից հետո տեղի ունեցավ վեհաժողովի նախագահի, վեց հանձնաժողովների համանախագահների նիստը:

Վեհաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի առաջարկությամբ մշակվեց վեհաժողովի հետագա աշխատանքների ընթացակարգը:

Համաձայնություն ձեռքբերվեց մեկ ամսում մշակել նախագահության եւ հանձնաժողովների աշխատանքների կանոնադրությունը, հանձնաժողովների աշխատանքային պլանների համադրումով մշակել համաժողովի աշխատանքային ծրագիրը, ճշտել երկկողմ իրավապայմանագրային հարաբերությունները, համագործակցել խորհրդարանական այլ  վեհաժողովների հետ, վեհաժողովի փոխնախագահների վրա դնել աշխարհագրական համագործակցության պատասխանատվությունը: Նշվեց, որ վեհաժողովը բաց կառույց է բոլոր այն երկրների համար, որտեղ նոր կստեղծվեն Հայաստանի Ազգային ժողովի հետ պատգամավորական բարեկամության խմբեր կամ կընտրվեն հայազգի պատգամավորներ:

Պատգամավորական բարեկամության հայկական վեհաժողովի հաջորդ նիստը կգումարվի 2006 թվականին, նախագահության նիստ տեղի կունենա տարին նվազագույնը մեկ անգամ, անհրաժեշտության դեպքում` նաեւ ավելի:

Վեհաժողովի հանձնաժողովների համանախագահները իրենց երկրների խորհրդարաններին ու պատգամավորական բարեկամության խմբերին, հայ համայնքին կներկայացնեն վեհաժողովի աշխատանքները ու ընդունած որոշումները: Պայմանավորվածություն  ձեռքբերվեց մշտական տեղեկատվական փոխանակության մասին:

Նիստում քննարկվեցին աշխատակարգային այլ հարցեր եւս:


19.06.2004
Հանդիպում խորհրդարանում
Հունիսի 19-ին ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց պատգամավորական բարեկամության հայկական վեհաժողովին մասնակցած ԼՂՀ խորհրդարանի պատվիրակությանը` ԼՂՀ ԱԺ նախագահ Օլեգ Եսայանի գլխավորութամբ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին պատգամավորական բարեկամության հայկական վեհաժողովի նախնական արդյունքները, նշվ...

19.06.2004
Համաժողովի պատվիրակներին ընդունեց ԱԺ նախագահը
Հունիսի 19-ին ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ ունեցավ պատգամավորական բարեկամության հայկական վեհաժողովի պատվիրակների հետ: Իտալիայի խորհրդարանի պատվիրակ Անջելո Պոլինայի հետ քննարկվեցին Հայաստանում Իտալական տան ստեղծման ընթացքին, Տոսկանայի մարզի գործարարների մասնակցությամբ բիզնես-ֆորումի...