Տպել
30.05.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Բելառուսի դեսպանին
1 / 1

Մայիսի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոյին: Հանդիպմանը ներկա էին ԱԺ փոխնախագահ, ՀՀ Ազգային ժողովի եւ Բելառուսի Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը:

Դեսպանը շնորհավորեց Գալուստ Սահակյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ փոխանցեց Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի եւ Հանրապետության խորհրդի նախագահ Անատոլի Ռուբինովի շնորհավորական ուղերձները: Նա Բելառուսի խորհրդարանի երկու պալատների նախագահների անունից վերահաստատեց Բելառուս պաշտոնական այցի հրավերը:

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների եւ հրավերի համար՝ ԱԺ նախագահը բարձր գնահատեց ավանդական բարեկամության եւ փոխըմբռնման վրա հիմնված հայ-բելառուսական հարաբերությունները՝ կարեւորելով փոխգործակցության հետագա ընդլայնումը տարբեր ոլորտներում: Նա ընդգծեց, որ ակտիվ զարգանում են միջխորհրդարանական կապերը` կարեւորելով միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը, որը խորհրդարանների միջեւ փոխհարաբերությունների կարեւոր օղակ է:

Երկուստեք կարեւորվեց համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Նշվեց, որ երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունները վերջին տարիներին գրանցում են դրական տեղաշարժ, սակայն քաղաքական երկխոսության բարձր մակարդակը եւ առկա ներուժը պարտավորեցնում են ունենալ ավելի բարձր արդյունքներ:


30.05.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպեց երիտասարդ հանրապետականների հետ
Մայիսի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը Ծաղկաձորում հանդիպեց Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության հավաքի մասնակիցների հետ: Հանդիպմանը ներկա էին նաեւ Երեւանի քաղաքապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տարոն Մարգարյանը եւ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը...

30.05.2014
ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են բյուջեի կատարողականի քննարկումները
Մայիսի 30-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը՝ Արտակ Դավթյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ: Համատեղ նիստում քննարկվեց 2013 թվականին ՀՀ պետական բյուջեից գիտության,...

30.05.2014
Աշխատանքային քննարկում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում
Աժ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 30-ին աշխատանքային քննարկում էր կազմակերպել, որը վերաբերում էր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կատարած եւ ընթացիկ աշխատանքներին: Քննարկմանը մասնակցում էին ԱԺ փոխնախագահ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանակա...

30.05.2014
ԱԺ փոխնախագահը հանդիպեց ուսանողների հետ
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 30-ին հանդիպեց Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողների հետ: ԱԺ փոխնախագահը պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքակա...

30.05.2014
Հունիսի 1-ին՝ ժամը 13.00-ին, բոլորին սիրով հրավիրում ենք Ազգային ժողովի այգի
Հունիսի 1-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հովանավորությամբ, Ազգային ժողովի այգում Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ տեղի կունենա տոնական ուրախ միջոցառում: Կլինեն անակնկալներ: Հունիսի 1-ին՝ ժամը 13.00-ին, բոլորին սիրով հրավիրում ենք Ազգային ժողո...