Տպել
19.05.2014
Հարգանքի տուրք` Պոնտոսի հույների հիշատակին
1 / 6

Մայիսի 19-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ խմբակցության պատգամավորներ, ՀՀ-ում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոանիս Տաիսը, հոգեւոր դասի եւ Հայաստանի հունական համայնքի ներկայացուցիչներ այցելեցին Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին Հայոց մեծ եղեռնի հուշակոթողին։

Ներկաները լռությամբ ու խոնարհումով հարգեցին 1915-1923թթ. Փոքր Ասիայի տարածքում Օսմանյան Թուրքիայի կողմից Պոնտոսի հույների նկատմամբ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակը։

Արթիկի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստի արարողություն։

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր խոսքում նշելով, որ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են Փոքր Ասիայի տարածքում Օսմանյան Թուրքիայի կողմից ծրագրված եւ կազմակերպված քրիստոնյա ժողովուրդների նկատմամբ ցեղասպանության դատապարտման ուղղությամբ, ասաց, որ 2011թ. ապրիլի 24-ին Հայաստանի Ազգային ժողովը հանդես է եկել կոչով, որպեսզի միջազգային հանրությունը դատապարտի ոչ միայն Հայոց ցեղասպանությունը, այլեւ հույն եւ ասորի ժողովուրդների։ Էդուարդ Շարմազանովի հավաստմամբ՝ օրվա խորհուրդը ապրելու եւ պայքարելու մեջ է։ «Մենք պետք է պայքարենք հանուն մարդու իրավունքների պաշտպանության եւ պատմական արդարության վերականգնման»,-ասաց ԱԺ փոխնախագահը։

ՀՀ-ում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոանիս Տաիսը նույնպես դատապարտեց Օսմանյան Թուրքիայի կողմից Փոքր Ասիայի տարածքում հայերի եւ Պոնտոսի հույների նկատմամբ 1915-1923թթ. կազմակերպված եւ իրականացված ցեղասպանությունը, նշեց, որ Հունաստանի խորհրդարանը պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել է հայերի եւ Պոնտոսի հույների ցեղասպանությունը։

Երեւանի «Իլիոս» հասարակական կազմակերպության նախագահ, հունական համայնքի ներկայացուցիչ Սլավա Ռաֆաելիդիսը նշեց, որ պետք է պահանջատեր լինել եւ միասնական պայքարել պատմական արդարությունը վերականգնելու համար։


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի Սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...