Տպել
09.05.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Արցախում մասնակցեց տոնական միջոցառումներին
1 / 14

Մայիսի 9-ին  ԼՂՀ-ում  ՀՀ  Նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Արցախի բարձրաստիճան ղեկավարությունը, ՀՀ կառավարական պատվիրակության անդամները եւ տոնական միջոցառմանը մասնակցելու նպատակով  ԼՂՀ ժամանած հյուրերը մասնակցեցին Հաղթանակի տոնին,  ԼՂՀ պաշտպանության բանակի օրվան, Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:

Առավոտյան ՀՀ  պատվիրակությունը  ԼՂՀ  քաղաքական եւ զինվորական բարձրագույն ղեկավարության հետ միասին Ստեփանակերտի   Վերածննդի հրապարակից քայլերթով ուղեւորվեցին դեպի Ստեփանակերտի հուշահալիր, որտեղ ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեցին  Արցախի ազատության ու անկախության համար զոհվածների հուշակոթողին եւ ազատամարտիկների շիրիմներին:

ՀՀ պատվիրակությունը մասնակցեց Արցախում  կազմակերպված տոնական միջոցառումներին, այցելեց Շուշի: Քաղաքի մատույցների մոտ գտնվող Տանկ-հուշարձանի պատվանդանին պատվիրակության անդամները  ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրեցին ու հարգանքի տուրք մատուցեցին հերոս ազատամարտիկների հիշատակին, ապա ծաղիկներ դրեցին Վազգեն Սարգսյանի հուշարձանին, այցելեցին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճար: Շուշիում տեղի ունեցավ տոնական համերգ: