Տպել
08.05.2014
ԱԺ փոխնախագահը հանդիպեց ուսանողների հետ
1 / 3

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը մայիսի 8-ին հանդիպեց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողների հետ:

ԱԺ փոխնախագահը պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական խնդիրներին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, Հայրենական մեծ պատերազմի ու Արցախի պատերազմի հաղթանակների նշանակությանը:

Անդրադառնալով ԼՂՀ հիմնախնդրի լուծմանը՝ Էդուարդ Շարմազանովը համոզմունք հայտնեց, որ, ինչպես ցանկացած կոնֆլիկտ, ադրբեջանա-ղարաբաղյան կոնֆլիկտը նույնպես պետք է կարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով, եւ այս առումով Հայաստանը բարձր է գնահատում Մինսկի խմբի համանախագահող երկրների ջանքերը: ԱԺ փոխնախագահի գնահատմամբ՝ Լեռնային Ղարաբաղը պետք է դառնա բանակցային լիարժեք կողմ, քանի որ ոչ ոք, բացի Արցախի ժողովրդից, ի զորու չէ որոշելու Արցախի ճակատագիրը: Իսկ արցախցու խորին համոզմամբ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որեւէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

Էդուարդ Շարմազանովը խոսեց նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրությունների եւ Թուրքիայի ժխտողական քաղաքականության մասին: Նա ասաց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման որեւէ գործընթացում ցանկացած նախապայման Հայաստանի համար ընդունելի չէ, իսկ ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, դա անառարկելի փաստ է, հետեւաբար այդ փաստն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծումը՝ անիմաստ:

ԱԺ փոխնախագահը ուսանողներին շնորհավորեց Հաղթանակի եւ խաղաղության տոնի կապակցությամբ: Նա անդրադարձավ հայ ժողովրդի համար պատմական նշանակություն ունեցող հաղթական իրադարձություններին, մասնավորապես Հայաստանի անկախությունն առավել արժեւորող արցախյան պատերազմի հաղթանակին, Շուշիի ազատագրմանը, նորանկախ հայկական բանակի կայացմանը: ԱԺ փոխնախագահի գնահատմամբ՝ այդ հաջողություններին տեր լինելու, դրանք պաշտպանելու եւ զարգացնելու համար պետությունը, նրա բոլոր քաղաքացիները, յուրաքանչյուր հայ մարդ պետք է ունենա կայուն ու մրցունակ երկիր ստեղծելու ոչ միայն հստակ գիտակցում, այլեւ այդ գաղափարներն իրականացնելու կամք ու հետեւողականություն: Էդուարդ Շարմազանովը ազգային միասնականությամբ պայմանավորեց համազգային խնդիրների՝ երկրի հզորացման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման եւ ազգային այլ նպատակների արդյունավետ իրականացումը:

Հանդիպման ավարտին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լուսանկարվեց ուսանողների հետ:


08.05.2014
Հանդիսավոր երեկո մայիսյան եռատոնի կապակցությամբ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը  մայիսի 8-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում մասնակցեց Հաղթանակի տոնին, ԼՂՀ պաշտպանության բանակի օրվան եւ Շուշիի ազատագրման  22-րդ տարեդարձին նվիրված   հանդիսավոր երեկոյին:Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ...

08.05.2014
Մայիսի 12-ին՝ ժամը 12.00-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն, ՀՀ կառավարության նախաձեռնությամբ՝ 2014 թ. մայիսի 12-ին՝ ժամը 12.00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:   ...

08.05.2014
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Մայիսի 8-ին Գագիկ Մինասյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը պատգամավորների գնահատմանը ներկայացրեց նախ ՀՀ կենտրոնական բանկի 2013 թ. թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարմա...

08.05.2014
Աշխատանքային հանդիպում ԱԺ մշտական հանձնաժողովում
Մայիսի 8-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը հանդիպեց Երեխաների պաշտպանության ցանցի ներկայացուցիչների հետ: Աշխատանքային հանդիպման ընթացքում հյուրերն անդրադարձան իրենց գործունեությանը, ներկայացրին կառույցի ռազմավարությունը եւ առաջ...