Տպել
07.04.2014
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ելույթ ունեցավ Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների նախագահների խորհրդաժողովում
1 / 6

Ապրիլի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Վիլնյուսում՝ Լիտվայի խորհրդարանի շենքում, մասնակցեց Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների նախագահների խորհրդաժողովին, որին հրավիրված Էին նաեւ Արեւելյան գործընկերության անդամ երկրների խորհրդարանների նախագահները: Խորհրդաժողովում ԱԺ նախագահը հանդես եկավ ելույթով` «Միջխորհրդարանական համագործակցությունը Արեւելյան գործընկերության երկրների հետ» թեմայով:

Դիմելով ներկաներին` Հովիկ Աբրահամյանը մասնավորապես ասաց.

«Վերջին տասնամյակների ընթացքում էապես աճել է ազգային խորհրդարանների դերը ամբողջ աշխարհում` ներդաշնակորեն փոխլրացնելով ավանդական դիվանագիտությունը: Մենք գնահատում ենք խորհրդարանական ձեւաչափով հանդիպումների յուրաքանչյուր հնարավորություն: Ուրախ եմ, որ մեզ` որպես Արեւելյան գործընկերության անդամ երկրների ներկայացուցիչների, հնարավորություն ընձեռվեց համատեղ քննարկելու միջխորհրդարանական համագործակցության հեռանկարներին, ինչպես նաեւ մեր առջեւ ծագած մարտահրավերների հաղթահարմանն առնչվող հարցեր:

Եվրոպական Միության եւ Արեւելյան գործընկեր երկրների միջեւ ընդլայնվող կապերի շնորհիվ լայն հնարավորություններ են ստեղծվել նաեւ երկկողմ միջխորհրդարանական համագործակցության զարգացման եւ եվրոպական պառլամենտարիզմի լավագույն փորձի փոխանակման համար: Արեւելյան գործընկերության խորհրդարանական ձեւաչափը` Եվրանեսթը, մեծապես նպաստել է Եվրոպական խորհրդարանի եւ Հայաստանի Ազգային ժողովի միջեւ համագործակցության խորացմանը: Ձեզ հայտնի է, որ հայկական կողմն առաջիններից է ողջունել Արեւելյան գործընկերության շրջանակներում խորհրդարանական վեհաժողով ստեղծելու գաղափարը եւ ի սկզբանե այն դիտարկել որպես փոխվստահության մթնոլորտի ձեւավորման ու տարածաշրջանային լիարժեք համագործակցության հաստատման լավ հարթակ:

Հարգելի գործընկերներ,

Ինչպես դուք տեղյակ եք, Հայաստանը, առաջնորդվելով իր մի շարք կենսական նշանակություն ունեցող շահերով, հայտարարել է Մաքսային միությանը միանալու իր որոշման մասին: Մաքսային միությանն անդամակցելու հետ մեկտեղ Հայաստանը պատրաստակամ է առաջ մղելու Եվրոպական միության հետ փոխգործակցությունը տարբեր բնագավառներում: Մենք հանձնառու ենք շարունակել Հայաստան-ԵՄ հարաբերությունների առանցքը կազմող խորքային եւ լայնածավալ ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, ազատ տնտեսական մրցակցության ապահովմանը, կառավարության գործունեության թափանցիկության բարձրացմանը, դատական համակարգի անկախության ապահովմանը, խոսքի ազատության երաշխավորմանը, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը:

Հայաստանի Հանրապետությունը անգնահատելի փորձ է ձեռք բերել Եվրոպական միության հետ բովանդակային քննարկումների ընթացքում, որը հիմք է հանդիսանում մեր հետագա համագործակցության համար: Մենք ձգտելու ենք համատեղելի համագործակցության արդյունավետ բանաձեւեր գտնել տարբեր ինտեգրացիոն գործընթացների միջեւ: Հայաստանը միշտ բաց է եղել համագործակցության համար բոլոր միջազգային հարթակներում, հանդես եկել հօգուտ ինտեգրացիոն գործընթացների, բայց երբեք չանտեսելով երկրի ռազմավարական շահերը, հատկապես փակ սահմանների ու հակամարտության առկայության պայմաններում:

2013թ. նոյեմբերին Վիլնյուսում կայացած Արեւելյան գործընկերության երրորդ գագաթնաժողովի ընթացքում ընդունված Հայաստան-ԵՄ համատեղ հայտարարությամբ Հայաստանը վերահաստատեց իր հանձնառությունը էլ ավելի զարգացնելու եւ ամրապնդելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հնարավոր ոլորտներում: Ինչպես արձանագրված է համատեղ հայտարարությունում` կողմերը համաձայնել են հարաբերությունները կարգավորող իրավական նոր հիմքերի ստեղծման անհրաժեշտության, ինչպես նաեւ Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի նորացման շուրջ: Առաջիկայում աշխատանքներ են նախատեսվում Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության նոր շրջանակի ձեւավորման ուղղությամբ:

Հարգելի բարեկամներ,

Համոզված եմ, որ խորհրդարանական փոխգործակցությունն իր ուրույն դերն ունի նաեւ տարածաշրջանային համագործակցությունը խթանելու, գործընկերների դիրքորոշումներն ու մոտեցումներն ավելի հստակ ընկալելի դարձնելու հարցում: Դժբախտաբար, տարածաշրջանի ոչ բոլոր երկրներն են պատրաստակամ լիարժեք ներգրավվածություն ունենալ Արեւելյան գործընկերության բազմակողմ համագործակցության շրջանակներում:

Արեւելյան գործընկերության տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ հանգուցալուծումը առաջնային կարեւորություն ունի: Միեւնույն ժամանակ պետք է հաշվի առնել, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր առանձնահատկությունները եւ պետք է խուսափել դրանց կարգավորման նպատակով մեկ ընդհանրական բանաձեւի կիրառումից: Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի: Հայաստանի մոտեցումները համահունչ են միջազգային հանրության դիրքորոշումներին, ինչն արտահայտված է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ղեկավարների ընդունած հայտարություններում:

Հարգելի գործընկերներ,

Վերջին շրջանում ականատես ենք լինում Արեւելյան գործընկեր երկրներից մեկում` Հայաստանի բարեկամ Ուկրաինայում, տեղի ունեցող մտահոգիչ զարգացումներին: Հայ եւ ուկրաինացի ժողովուրդներին դարեր շարունակ միավորում են եղբայրության եւ բազմադարյան բարեկամության ամուր կապերը: Հավատացած ենք, որ ուկրաինացի ժողովուրդը մեծ ներուժ ունի հաղթահարելու իր առջեւ ծառացած մարտահրավերները:

Ամփոփելով խոսքս՝ ցանկանում եմ խորին համոզմունքս հայտնել առ այն, որ մենք՝ խորհրդարանականներս, հատուկ պատասխանատվություն ենք կրում մեր ժողովուրդների միջեւ երկխոսության եւ բարեկամության ամրապնդման համար: Մենք պետք է ձգտենք ավելի լավ հասկանալ յուրաքանչյուրիս շահերն ու մտահոգությունները, բաց եւ ազնիվ երկխոսության միջոցով զարգացնենք համագործակցությունը, որի հիմքում պետք է լինի արժեքների ընդհանրությունը եւ դրանց վրա հիմնված մեր ապագայի տեսլականը:

Միաժամանակ ողջունում եմ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի որոշումը` վեհաժողովի հերթական լիագումար նիստը Երեւանում անցկացնելու վերաբերյալ: Վստահ եմ, որ երեւանյան հանդիպումը նոր կարեւոր հանգրվան կհանդիսանա Արեւելյան գործընկերության շրջանակներում խորհրդարանական համագործակցությունը խթանելու համար»:


20.05.2024
Խորհրդարան է այցելել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերը
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 20-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերին: Հանդիպմանը մասնակցել են Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը եւ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփին...

20.05.2024
Ազգային ժողով է այցելել Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությունը
Խորհրդարանական հարթակում մեր երկու հանձնաժողովներն իրենց աշխատանքով շատ լավ օրինակ են. ողջունելով Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությանը` ասել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժող...

20.05.2024
Հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է ՀՊ ընթացիկ եզրակացությունը
Կոշտ կենցաղային թափոնների կառավարման պետական քաղաքականության հիմնական նպատակները եւ դրանց հասնելու  ուղիները սահմանված են քաղաքականության փաստաթղթերում, բայց կարելի է արձանագրել, որ ունեցած իրավիճակը, օրենսդրությամբ սահմանված քաղաքականության միջոցառումների նպատակները չեն իրագործվել, հետեւաբար, ...

20.05.2024
Մայիսի 21-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 19 հարց
Մայիսի 20-ին կայացել է ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 21-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քն...

20.05.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը մայիսի 20-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդությա...

20.05.2024
Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագիծն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է առաջին ընթերցմամբ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշել է, որ նախագծի ընդունումը պայմ...

20.05.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 20-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներին: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ Հայաստան-Գե...

20.05.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ցավակցական նամակն ԻԻՀ նախագահի եւ նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու ողբերգական դեպքի կապակցությամբ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցական նամակ է ուղարկել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին, որում, մասնավորապես, ասվում է. «Ձե՛րդ գերազանցություն, Խորը կսկիծով ընդունեցինք ուղղաթիռի վթարի հետեւանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, կառա...

20.05.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

20.05.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության ու շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...