Տպել
04.04.2014
Տեղի ունեցան խորհրդարանական լսումներ
1 / 6

Ապրիլի 4-ին ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Ազգային Ժողովի աջակցման ծրագրի հետ համատեղ Շիրակի մարզի Գյումրու բժշկական կենտրոնում կազմակերպել էր Հայաստանի Հանրապետությունում «Բժշկական շարունակական մասնագիտական զարգացման» համակարգի ներդրման անհրաժեշտության վերաբերյալ խորհրդարանական լսումներ: Լսումներին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, համապատասխան նախարարությունների, մարզպետարանների, ուսումնական հաստատությունների, միջազգային եւ տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Շիրակի եւ Լոռու մարզերի բուժաշխատողներ, բժշկական մասնագիտական ասոցացիաների նախագահներ:

ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ բժշկական օգնության եւ սպասարկման բնագավառում բուժանձնակազմի մասնագիտական կրթությունը եւ շարունակական մասնագիտացումը  առողջապահական համակարգի զարգացման հիմքն են եւ կարեւոր նախապայման ու բաղադրիչ են առողջապահական որակյալ ծառայությունների անհրաժեշտության համար: Պարոն Բաբլոյանի խոսքով` այն մոտեցումները, որոնք շեշտադրել են, ուղղված են մարզային կառույցների զարգացմանը, նաեւ բուժանձնակազմի մասնագիտական կարողությունների մեծացմանը:  Արա Բաբլոյանը խոսեց Հայաստանում այս համակարգի ներդրման անհրաժեշտության մասին, եւ նշեց, որ ՇՄԶ գործընթացի նպատակն է նպաստել նաեւ այս մոդելի զարգացմանը ոչ միայն Երեւանում , այլեւ մարզերում:

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, խոսելով բարձր որակավորում ունեցող կադրերի մասին,  նշեց, որ ՇՄԶ-ն պայմաններ կստեղծի, որպեսզի բարելավվեն բուժանձնակազմի մասնագիտական հմտությունները: Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ համակարգի ներդրումը կարեւոր է  մարզի բուժաշխատողների մասնագիտական զարգացման գործում: Առողջապահության նախարարության աշխատակազմի կառավարման վարչության պետ Սամվել Սողոմոնյանը ներկայացրեց ՇՄԶ համակարգի ներդրման ծրագրերի հիմնական դրույթները, խոսեց  օրենսդրական փոփոխությունների մասին: Անկախ փորձագետ Մուրադ Կիրակոսյանը ներկայացրեց ՇՄԶ եվրոպական եւ ամերիկյան մոդելները: Նա նշեց, որ համակարգը գործել է երկար ժամանակ եւ արդյունավետ: Կիրակոսյանի խոսքով` բուժաշխատողների մասնագիտական որակների շարունակական բարելավման մոտեցումները որոշակի զարգացում են ապրել: Բուժօգնության պրակտիկայում, ըստ փորձագետի, որակի ապահովման եւ բարելավման համակարգերի ներդրմամբ կարիք առաջացավ վերանայել շարունակական բժշկական կրթության ձեւաչափը եւ կիրառել այնպիսի մոտեցումներ, որոնք կօգնեն մշտապես բարելավել բուժաշխատողների աշխատանքային կատարողականությունը, այսինքն ինչպես են կիրառում գիտելիքները, հմտությունները, գործառույթները: Ըստ փորձագետի, 1998թվականին առաջին անգամ Միացյալ Թագավորությունում է կիրառվել ՇՄԶ եզրույթը, իսկ 2001-ին Բժշկական ոլորտի մասնագետների եվրոպական միությունը ընդունել է  Բազելի դեկլարացիան:  Մուրադ Կիրակոսյանը մանրամասն ներկայացրեց Եվրոպայում եւ ԱՄՆ-ում կիրառվող ՇՄԶ միջոցառումների օրինակները:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի առողջապահության ծրագրի ղեկավար Գեւորգ Յաղջյանը եւս ներկայացրեց ՇՄԶ կիրառումը եվրոպական երկրներում, Ամերիկայում եւ մանրամասն անդրադարձավ ռուսական մոդելին: Նա անդրադարձավ կազմակերպությունների եւ ասոցացիաների կողմից իրականացվող վերապատրաստումներին , որոնք խթանում են մասնագիտական զարգացումը:

Հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը պատասխանեց ներկաների հարցերին, շնորհակալություն հայտնեց քննարկման համար,եւ եւս մեկ անգամ շեշտեց, որ նպատակն է  ապահովել որակյալ բժշկական ծառայություն, որն առաջին հերթին հնարավոր է մասնագիտական բարձր գիտելիքների շնորհիվ:



15.05.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...

15.05.2024
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...