Տպել
27.03.2014
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությանը
1 / 8

Մարտի 27-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկա գտնվեց ամենամյա թատերական «Արտավազդ» մրցանակաբաշխությանը, որն այս անգամ նվիրված էր հայ ականավոր բեմադրիչ Հրաչյա Ղափլանյանի ծննդյան 90-ամյակին: Մրցանակաբաշխությունը անցկացվում է Ազգային ժողովի նախագահի հովանու ներքո:

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը շնորհավորեց թատրոնի միջազգային օրվա առիթով, մաղթեց ստեղծագործական բուռն աշխատանք եւ մտահղացումներ, հետաքրքիր ներկայացումներ, եւ որ բոլոր դժվարությունները լինեն հաղթահարելի: Նա երախտագիտություն հայտնեց ՀՀ Ազգային ժողովի նախագահին, քանի որ վերջին տարիներին իրենց մասնագիտական տոնը հատկանշվում է նրա աջակցությամբ իրականացվող այս թատերական իրադարձությամբ: Հակոբ Ղազանչյանը նշեց, որ Հովիկ Աբրահամյանը միակ հայ պաշտոնյան է, որ արժանացել է «Արտավազդ» մրցանակի:

Նշենք, որ «Արտավազդ» մրցանակը տրվում է 14 անվանակարգում:

«Արտավազդ» մրցանակներ հանձնվեցին տարբեր անվանակարգերում լավագույնը ճանաչված թատերական գործիչներին: