Տպել
25.02.2014
Բաց դաս Ազգային ժողովում
1 / 4

Փետրվարի 25-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում Ազգային ժողովը հյուրընկալել էր Արարատի մարզի Արարատ գյուղի Վ. Սարգսյանի անվան համար 1 դպրոցի մի խումբ աշակերտների եւ ուսուցիչների: Հյուրերը ներկա գտնվեցին քառօրյա նիստերին, ապա հանդիպեցին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի հետ: Պարոն Դավթյանն աշակերտներին ներկայացրեց խորհրդարանի կառուցվածքը, օրենսդրական գործունեությունը, մշտական հանձնաժողովների աշխատանքը եւ պատասխանեց աշակերտներին հետաքրքրող հարցերին: Աշակերտների եւ ուսուցիչների հարցերը վերաբերում էին Բոլոնիայի գործընթացին, տասներկուամյա կրթությանը, հանրակրթության երեք մակարդակներին, ընդունելության քննություններին:

Այցի ավարտին աշակերտները ԱԺ նիստերի դահլիճում լուսանկարվեցին Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:



16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...