Տպել
19.02.2014
Հանդիպում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
1 / 1

Փետրվարի 19-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց Հայաստանում Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիտա Գավելեի եւ Լատվիայի արտաքին գործերի նախարարության Արեւելյան գործընկերության հարցերի հատուկ հանձնարարություններով դեսպան Յուրիս Պոիկանսի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի արտաքին քաղաքականությանը, մասնավորապես քննարկեցին Հայաստանի` Մաքսային Միությանն անդամակցելու վերաբերյալ սեպտեմբերի 3-ին կայացված որոշումից հետո ԵՄ «Արեւելյան գործընկերության» ծրագրի շրջականերում համագործակցությանը եւ նոր հնարավորություններին: Արտակ Զաքարյանը նշեց, որ Մաքսային միությանն անդամակցելը չի կարող բացասաբար անդրադառնալ Հայաստան-Եվրամիություն երկկողմ եւ բազմակողմ համագործակցության վրա, քանի որ Հայաստանը պատրաստակամ է շարունակել եւ զարգացնել Եվրամիության անդամ երկրների հետ ձեւավորված փոխգործակցությունը՝ մասնավորապես մարդու իրավունքների, ժողովրդավարական բարեփոխումների իրականացման, գիտամշակութային եւ այլ հումանիտար ոլորտներում:

Արտակ Զաքարյանը ներկայացրեց նաեւ տարածաշրջանային իրավիճակը եւ Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանային հիմնախնդիրների վերաբերյալ:

Հանդիպմանը քննարկվեց Արեւելյան գործընկերության շրջանակներում Լատվիայի նախագահության ընթացքում հնարավոր առաջնահերթությունները: Արտակ Զաքարյանը նշեց, որ Ադրբեջանը պարբերաբար խոչընդոտում է կայուն եւ խաղաղ տարածաշրջան ունենալու բոլոր նախաձեռնությունները՝ բացասական ազդեցություն ունենալով վստահության մթնոլորտի ձեւավորման գործում:

Անդրադարձ կատարվեց Լատվիայի նախագահության հաջող ընթացքի համար նախատեսվող մի շարք ծրագրերի:


19.02.2014
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Փետրվարի 19-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկվեց ՀՀ կառավարության ներկայացրած «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: Հիմնական զեկուցող...

19.02.2014
Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ խորհրդարանում էին դպրոցականները
Հայաստանում փետրվարի 19-ը` հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, 2008 թ. ի վեր նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Օրվա առթիվ Երեւանի մի շարք դպրոցների աշակերտներ գրքեր նվիրելու հետաքրքիր ու գեղեցիկ ավանդույթը բերել էին խորհրդարան: Դպրոցականները շրջեցին Ազգային ժողովի շենքում, եղան ն...