Տպել
30.12.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց պաշտպանական դիրքեր
1 / 12

Դեկտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց Վայոց ձորի մարզի ՀՀ մարտական հենակետեր եւ պաշտպանական դիրքեր: Աժ  նախագահին  ուղեկցում էին  ԱԺ  պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը,  Վայոց Ձորի մարզպետ Էդվարդ Ղազարյանը, բարձրաստիճան զինվորականներ:

Հովիկ Աբրահամյանը հանդիպեց սպայական եւ զինվորական անձնակազմի հետ, ծանոթացավ մարտական հենակետերում հերթապահության կազմակերպմանը, ծառայության եւ կենցաղային պայմաններին: Զինծառայողների հետ ծավալվեց անկաշկանդ զրույց :ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց սպաներին ու զինվորներին ծառայության համար, շնորհավորեց ու բարեմաղթանքի խոսքեր հղեց Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ եւ նվերներ հանձնեց:

Ազգային ժողովի նախագահը այցելեց  նաեւ Խաչիկ գյուղ, զրուցեց գյուղացիների հետ, շնորհավորեց նրանց Ամանորի եւ Սուրբ Ծնունդի կապակցությամբ: Խաչիկ գյուղի բոլոր երեխաները նվերներ ստացան ԱԺ նախագահի կողմից:
 


30.12.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագրեր է հղել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին եվ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին Վոլգոգրադում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագրեր է հղել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին եվ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին Վոլգոգրադում տեղի ունեցած դաժան ահաբեկչական գործողությունների  կապակցությամբ,  որի  հետեւանքով կան բազմաթիվ զոհե...