Տպել
28.12.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց ԱԺ աշխատակազմին
1 / 9

Դեկտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց Ազգային ժողովի աշխատակազմին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Նա  գոհունակությամբ նշեց, որ անցնող տարվա ընթացքում աշխատակազմի  անմիջական մասնակցությամբ Ազգային ժողովը բարձր մակարդակով կատարեց իր օրինաստեղծ եւ միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն ուղղված գործառույթները: Հովիկ Աբրահամյանը վստահություն հայտնեց, որ 2014 թվականի ընթացքում ԱԺ աշխատակազմը նույն նվիրումով եւ պատասխանատվությամբ կկատարի պարտականությունները՝ իր ներդրումն ունենալով պետության առաջընթացի ապահովման գործում:

ԱԺ նախագահը, կրկին շնորհավորելով գալիք տոների կապակցությամբ, մաղթեց առողջություն, երջանկություն, լավատեսություն եւ իղձերի իրականացում, եւ որ  2014 թվականը լինի նվաճումների , ձեռքբերումների եւ հիշարժան պահերով լի տարի:



28.12.2013
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հյուրընկալել էր խորհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ղեկավարներին եւ լրագրողներին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ դեկտեմբերի 28-ին տոնական ընդունելության էր հրավիրել խորհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ղեկավարներին եւ լրագրողներին: Դիմելով ներկաներին` ԱԺ նախագահն ասաց. «Հարգելի լրագրողներ, Սրտանց շնորհավորում եմ բ...