Տպել
04.12.2013
Բաց դաս խորհրդարանում
1 / 2

Դեկտեմբերի 4-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում Ազգային ժողով էին այցելել Արմավիրի մարզի Հայթաղ համայնքի միջնակարգ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները: Նրանք նախ ներկա գտնվեցին եւ հետեւեցին ԱԺ լիագումար նիստի աշխատանքին, ապա նրանց հետ հանդիպեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:

Ողջունելով հյուրերի այցը օրենսդիր մարմին՝ Արտակ Դավթյանը նրանց ծանոթացրեց ԱԺ կառուցվածքին, մշտական հանձնաժողովների գործառույթներին ու իրավասություններին, անդրադարձավ պատգամավորների ընտրության կարգին: Հանձնաժողովի նախագահը աշակերտներին հորդորեց արդյունավետ օգտագործել ուսման տարիները եւ զինվել գիտելիքներով:

Հանձնաժողովի նախագահը պատասխանեց աշակերտների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին ավագ դպրոցի ներդրման պատճառներին ու հեռանկարներին, դասարանների ծանրաբեռնվածությանը, աշխատաշուկայի պահանջներին, դիմորդների մասնագիտական կողմնորոշմանը:


04.12.2013
Ազգային ժողովի քառօրյա նիստում
Դեկտեմբերի 4-ին խորհրդարանը շարունակեց աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը եւ վավերացնելով համաձայնագրերը: Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը քվեարկության դրեց նաեւ «Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը գործադրելու հարցի վերաբերյալ» ՀՀ Ազգա...