Տպել
02.12.2013
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
1 / 2

Դեկտեմբերի 2-ին ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովները նիստեր գումարեցին:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկեց 2013 թվականի նոյեմբերի 8-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջեւ «Զարգացման քաղաքականության առաջին վարկ» վարկային համաձայնագիրը, որը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը: Նա նշեց, որ համաձայնագրի նպատակն է ՀՀ-ին տրամադրել 31 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ՝ «Զարգացման քաղաքականության առաջին վարկ» ծրագրի ներքո իրականացնելու համար «Մրցունակության հզորացում» եւ «Ֆինանսական, սոցիալական եւ բնապահպանական կայունության ամրապնդում» ուղղությունները:

Սուրեն Կարայանը ներկայացրեց նաեւ 2013 թվականի նոյեմբերի 8-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ «Զարգացման քաղաքականության առաջին ֆիանսավորում» ֆինանսավորման համաձայնագիրը: Ըստ հիմնական զեկուցողի՝ համաձայնագրով նախատեսվում է, որ Միջազգային զարգացման ընկերակցությունը ՀՀ-ին կտրամադրի 41 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ՝ 25 տարի մարման ժամկետով: Սուրեն Կարայանը նշեց, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը նպատակահարմար է գտնում համաձայանգրի վավերացումը:

Քննարկված համաձայնագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի քննարկմանն ու վավերացմանը:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվեց եւ դեկտեմբերի 2-5-ի քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկվելու համար դրական եզրակացություն ստացավ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանի ներկայացրած՝ «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջեւ «Զարգացման քաղաքականության առաջին վարկ» վարկային համաձայնագիրը եւ «Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ «Զարգացման քաղաքականության առաջին ֆիանսավորում» ֆինանսավորման համաձայնագիրը:


02.12.2013
Ազգային ժողովն սկսեց աշնանային նստաշրջանի վերջին քառօրյա նիստերի աշխատանքը
Դեկտեմբերի 2-ին Ազգային ժողովը հերթական քառօրյա նիստերի աշխատանքն սկսեց նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերի հաստատումով: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ Օրինաց երկիր կուսակցության համամասնական ընտրացուցակով ԱԺ պատգամավոր է գրանցվել Լեւոն Մարտունի Դոխոլյանը եւ շնորհավորեց ն...

02.12.2013
Բաց դաս Ազգային ժողովում
Դեկտեմբերի 2-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարանում հյուրընկալվել էին Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողները: Երիտասարդները մասնակցեցին ԱԺ աշնանային նստաշրջանի վերջին քառօրյայի առաջին նիստին: Նիստի ընթացքին հետեւելուց ու օրակարգին ծանոթանալուց հետո, ուսանո...