Տպել
27.11.2013
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

Նոյեմբերի 27-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկվեց «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը:

Զեկուցողը տեղեկացրեց, որ Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողների կողմից ժամանակակից քաղաքացիական օդանավեր ձեռք բերելու եւ դրանք ներմուծելու ժամանակ հաշվարկվող եւ գանձվող ավելացված արժեքի հարկի մեծությունը, որպես կանոն, լուրջ խոչընդոտ է շուկա մուտք գործելու համար եւ ուղղակիորեն ազդեցություն ունի ավիատոմսերի եւ ուղեւորների սպասարկման սակագների աճի վրա, իսկ փոքր ավիացիայի համար օդանավեր ձեռք բերելու բոլոր բանակցությունները օտարերկրյա կազմակերպությունների հետ մտնում են փակուղի:

Առաջարկում է առնվազն առաջիկա հինգ տարիների համար արտոնություններ սահմանել եւ ավելացված արժեքի հարկ դրանք ներմուծելիս չհաշվարկել ու չգանձել: Նախագծի կիրառումը կխթանի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդային փոխադրումների շուկան եւ կնվազեն ուղեւորային եւ բեռնային փոխադրումների ծառայությունների սակագները: Նաեւ արտոնությունների շարունակական կիրառումը թույլ կտա, որ Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողները շահագրգռված լինեն օդանավեր ձեռք բերելու եւ օդանավերի քանակը ավելացնելու համար, որը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար:

Հանձնաժողովը քննարկեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» եւ մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ առաջարկող օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի տնօրեն Արմեն Եղիազարյանը:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է հանել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումների իրականացման համար լիցենզիայի պահանջը, ներդնել մեկ պատուհանի սկզբունքը, հստակ սահմանել տրանսպորտային միջոցներին ներկայցվող չափանիշների գնահատման համակարգը, Երեւան քաղաքում սահմանել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումների իրականացման առանձնահատկությունները, սահմանել երթուղու սպասարկման պետական տուրք, ավտոբուսներին եւ միկրոավտոբուսներին ներկայացվող պահանջներ, փոխադրումների իրականացման հստակ ժամկետներ, կրճատել ավելորդ վարչարարությունը:

Մեկ այլ նախագծով՝ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» եւ մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ առաջարկող օրինագծերի փաթեթով, առաջարկվում է մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների իրականացման հնարավորությունը վերապահել նաեւ ֆիզիկական անձանց, ներդնել մեկ պատուհանի սկզբունքը լիցենզավորման եւ հաշվառման գործընթացում:

Գործունեությամբ զբաղվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են Երեւան քաղաքից դուրս ներկայացվել նաեւ մարզպետարաններում: Առաջարկվում է հստակեցնել մարդատար-տաքսի ավտոմոբիլների տարբերանշանները, ավելացնել նաեւ գնացուցակի անհրաժեշտության պահանջը, ինչը կհանգեցնի սպառողների շահերի պաշտպանության բարձրացմանը, հստակեցնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում սահմանված պատասխանատվության տեսակները, ավելացնել որոշ իրավախախտումների համար տուգանքների չափերը, կրճատել ավելորդ վարչարարությունը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ մի շարք օրենքներում փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթով առաջարկվում է ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող կամ ճանապարհային երթեւեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող կամ երկու եւ ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվող տրանսպորտային միջոցներով ՀՀ տարածքում բեռնափոխադրումներ իրականացման համար հստակ սահմանել որոշակի ժամկետով տրվող բեռնափոխադրման թույլտվությունները, առանձնացնել թույլտվության տրամադրման հստակ պահանջները, ինչպես նաեւ մերժման հիմքերը, հնարավորություն ընձեռել թույլտվության ժամանակահատվածում իրականացնել բազմակի փոխադրումներ, հստակեցնել այդ տրանսպորտային միջոցների երթուղիները, սահմանել ոստիկանության կողմից տրամադրվող անցագրի եւ դրա հիման դրա տրվող թույլտվության ժամկետները, վտանգավոր կամ միջուկային ու ռադիոակտիվ նյութեր կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքեր փոխադրելու համար լիցենզիա տրամադրել միայն իրավաբանական անձանց եւ կրճատել ավելորդ վարչարարությունը:

Հանձնաժողովը քննարկված օրինագծերի վերաբերյալ դրական եզրակացություն ներկայացրեց՝ նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկելու համար:

Հանձնաժողովը քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2010 թվականի ապրիլի 27-ի ՀՕ-55-Ն օրենքը չեղյալ ճանաչելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերը:

ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի եւ Հովհաննես Մարգարյանի հեղինակած «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» օրինագծի քննարկումը հետաձգվեց:



14.05.2024
Մարիամ Պողոսյանն այցելել է Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղ
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավոր Մարիամ Պողոսյանը մայիսի 14-ին hամայնքային հերթական այցի շրջանակում այցելել է Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղ: Պատգամավորը  հանդիպել է  Էդվարդ Դաշտոյանի անվան միջնակարգ դպր...

14.05.2024
Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 14-ին հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիին: Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հասմիկ Հակոբյանն ու Թագուհի Ղազարյանը: Հանդիպմանը ներկա էր նաեւ ...

14.05.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնեւում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնեւում՝ մասնակցելու Խորհրդարանների նախագահների 6-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին: Այցի շրջանակում մայիսի 16-ին նախատեսվում է Ալեն Սիմոնյանի եւ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի...

14.05.2024
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտի բարեփոխմանն ուղղված օրենսդրական փաթեթը
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Հարցի առնչությամբ կազմակերպվել էին նաեւ խորհրդարա...

14.05.2024
ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի, միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների ու ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը կվերապահվի Կառավարությանը
Գործող օրենքով հանրակրթության ոլորտում ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի եւ միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների, ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը վերապահված է կրթության պետական կառավարման լիազորված մարմնին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարո...

14.05.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...