Տպել
03.06.2004
ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչը Երեւանում

Հունիսի 4-6-ը Երեւանում կլինի ԼՂ հարցով ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ Գյորան Լենմարկերի գլխավորած պատվիրակությունը:

Հունիսի 4-ին պարոն Լենմարկերը զեկուցումով հանդես կգա ԵԱՀԿ-ի կազմակերպած սեմինարում, ապա կհանդիպի ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հետ: Խորհրդարանում պարոն Լենմարկերին կընդունեն ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները:

Հունիսի 5-ին Գյորան Լենմարկերի գլխավորած պատվիրակությունը կլինի ԼՂՀ-ում:

Հունիսի 7-ին պատվիրակությունը կմեկնի Թբիլիսի:

 


03.06.2004
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
Հունիսի 3-ին տեղի ունեցավ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։ Մինչեւ օրակարգին անդրադառնալը հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը մարզական հաջողություն մաղթելով՝ հուշանվերներ հանձնեց խորհրդարանում միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի հետ շախմա...

03.06.2004
Ազգային ժողովում շարունակվում են «ՀՀ 2003 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի կատարման հաշվետվության քննարկումները
Հունիսի 3-ին Աժ արտաքին հարաբերությունների եւ ֆինանսավարկային, բյուջետային եւ  տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց «ՀՀ 2003 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի կատարման հաշվետվությունը` ՀՀ արտաքին պետական պարտքի սպասարկման, ՀՀ ԱԳՆ ֆինանսավորման եւ միջազգային կազմ...