Տպել
22.11.2013
Երիտասարդական խորհրդարանի նիստում
1 / 4

Նոյեմբերի 22-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից գործող Երիտասարդական խորհրդարանի հերթական լիագումար նիստը: Օրակարգը հաստատելուց հետո երիտասարդ խորհրդարանականները քննարկեցին «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Մակար Եղիազարյանը նշեց, որ փոփոխությամբ փաստաբանը պետք է ունենա ծառայողական հաշվեցուցակային զենք եւ անձնական պաշտպանության հատուկ միջոցներ պահելու եւ կրելու իրավունք: Փաստաբանը, նրա ընտանիքի անդամները եւ նրա գույքը գտնվելու են պետության հատուկ պաշտպանության ներքո: Երիտասարդական խորհրդարանի պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին քննարկված օրենքի նախագիծը:

Երիտասարդ խորհրդարանականները քննարկեցին նաեւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրինագծի համահեղինակ Տիգրան Սարդարյանը տեղեկացրեց, որ փոփոխություններով խաչմերուկներից դուրս գտնվող հեծանվային արահետի եւ ճանապարհի չկարգավորվող փոխհատման վրա տրանսպորտային միջոցների վարորդները պետք է զիջեն մոպեդներին եւ հեծանիվներին: Օրենքի նախագծի քվեարկությունը կկազմակերպվի Երտասարդական խորհրդարանի հաջորդ նիստում: Երիտասարդական խորհրդարանն ավարտեց նիստի աշխատանքը:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...