Տպել
25.10.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի գլխավորած պատվիրակությանը
1 / 7

Հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի գլխավորած պատվիրակությանը:

Հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար ԱԺ նախագահը Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենին պարգեւատրեց ԱԺ պատվո մեդալով:

Ողջունելով հյուրերին` Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ փաստեց, որ պատվիրակության կազմում են Ֆրանսիայի հայտնի քաղաքական գործիչներ, որոնց հետ հաստատված են բարեկամական հարաբերություններ: ԱԺ նախագահի խոսքով` Ֆրանսիան առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում: Նրա խոսքով` Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ հարաբերություններին բնորոշ են բարձրաստիճան քաղաքական երկխոսությունը, խորհրդարանների արդյունավետ համագործակցությունը, մշակութային, կրթական, գիտական սերտ առնչությունները: Խորհրդարանի ղեկավարը բարձր գնահատեց այն փաստը, որ Ֆրանսիան աշխարհում առաջին երկիրն է, որը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է օրենքի ուժով: «Պարոն Գոդեն, Դուք մեծ ավանդ ունեք Ֆրանսիայում 2001թ. Հայոց ցեղասպանությունը օրենքի ուժով ճանաչելու գործում: Դուք նաեւ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ջատագովներից եք: Օգտվելով առիթից` մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Ձեր բարձր մարդասիրական առաքելության համար»,-ասաց ԱԺ նախագահը: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Ֆրանսիայի հետ միջպետական հարաբերությունների զարգացման գործում լուրջ գործոն են հանդիսանում նաեւ երկու ժողովուրդների միջեւ պատմամշակութային բազմադարյա կապերը եւ Ֆրանսիայում հայկական մեծ համայնքի առկայությունը : Կարեւորելով տնտեսական հարաբերությունների հետագա զարգացումը` ԱԺ նախագահը ուրախությամբ փաստեց, որ Հայաստանում գործում են ֆրանսիական 155 ընկերություններ : Ընդգծելով ապակենտրոնացված համագործակցության կարեւորությունը` Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ փաստեց, որ ՀՀ եւ Ֆրանսիայի 30-ից ավելի տեղական իշխանությունների միջեւ արդեն իսկ հաստատված է սերտ համագործակցություն:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ Ազգային ժողովի Պատվո մեդալով պարգեւատրվելու համար` Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը բարձր գնահատեց հայ-ֆրանսիական հարաբերությունները եւ կարեւորեց միջխորհրդարանական կապերի հետագա խորացումը եւ ամրապնդումը : Նրա խոսքով` միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում նշանակալի ավանդ ունեն Հայաստանի եւ Ֆրանսիայի խորհրդարաններում ձեւավորված հայ-ֆրանսիական բարեկամության խմբերը : Պարոն Գոդենը կարեւորեց նաեւ տնտեսական համագործակցության խորացումը, փոխգործակցության զարգացումը նաեւ այլ ոլորտներում : Մարսելի քաղաքապետը նշեց, որ 36 տարի եղել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր եւ դեռ 70-ական թթ., իր պատգամավորական գործունեության սկզբում, Ֆրանսիայի խորհրդարանում բարձրացրել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, որը տասնյակ տարիներ անց ընդունվել է : Նա նշեց, որ ամեն տարի ապրիլի 24-ին Մարսելում, Մեծ Եղեռնի զոհերի հուշապուրակում գլուխ են խոնարհում անմեղ զոհերի հիշատակի առջեւ :

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ կարեւորություն ներկայացնող այլ հարցեր եւս :


25.10.2013
ԱԺ մշտական հանձնաժողովի անդամների աշխատանքային հերթական այցը մարզեր
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը եւ հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանը հոկտեմբերի 25-ին աշխատանքային այցով մեկնեցին Վայոց ձորի եւ Սյունիքի մարզեր, եղան ՀՀ ոստիկանության եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տարածքային ստոր...

25.10.2013
Խորհրդարանական լսումներ
Հոկտեմբերի 25-ին Աժ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր խորհրդարանական  լսումներ՝ «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության կենսաանվտանգության մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում ...