Տպել
19.10.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Հաղարծինի վերակառուցված վանքային համալիրի օրհնության արարողությանը
1 / 8

Հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Հաղարծինի վերակառուցված վանքային համալիրի օրհնության արարողությանը, որին ներկա էին  հայաստանյայց հոգեւոր դասը Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Կաթողիկոսի գլխավորությամբ, պատգամավորներ, կառավարության անդամներ,  Հայաստանի տարբեր մարզերից  եւ արտերկրից ժամանած հյուրեր:

Նշենք, որ Հաղարծինի վանքային համալիրում դարերի ընթացքում կատարվել են բազմաթիվ վերականգնողական աշխատանքներ: Վերջին վերականգնողական աշխատանքները վերաբերում են անցյալ դարի 50-ական թվականներին: 60-ական թվականների վերջին եւ 70-ականի սկզբներին Վանքային համալիրի մի քանի կառույցներ մասնակի վերականգնվել են: Այսօր վերակառուցումը, որն սկսվել է 2008թ-ից,  իրականացվել է՝ ընգրկելով համալիրի գրեթե  բոլոր կառույցները: Հաղարծինի վանական համալիրի վերականգնման եւ վերակառուցման ամբողջական ծրագիրն իրականացվել է Արաբական Միացյալ Էմիրությունների Գերագույն Խորհրդի անդամ, Շարժայի Կառավարիչ, Շեյխ դոկտոր Սուլթան Բին Մոհամմեդ Ալ Քասսիմիի հովանավորությամբ, ով այս նպատակով կատարել է շուրջ 5 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում: Հոգեւոր համալիրը վերակառուցվել է՝ հիմք ընդունելով մինչ այժմ եղած ճարտարապետական լուծումները:

Ներկաներին ողջունեցին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Վեհափառ Հայրապետը եւ ուրիշներ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի եւ ԱՄԷ-ի միջեւ տնտեսական կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Անանիա Շիրակացի մեդալով  պարգեւատրվեց Համիդ Դիյա Ջաֆարին: Նախագահ  Սարգսյանի մեկ այլ հրամանագրով  Պատվո շքանշանով  պարգեւատրվեց ԱՄԷ Գերագույն խորհրդի կառավարիչ Շարժայի շեյխ դոկտոր Սուլթան բին Մոհամմադ Ալ Քասսիմին: Պետական բարձր պարգեւները հանձնեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Խորհրդարանի ղեկավարը Հաղարծինի դպրանոցում ուսումնասիրեց նաեւ վանքի հին լուսանկարները: Իսկ  միջոցառման ավարտին փոքրիկները ներկաներին ողջունեցին պարային կատարումներով, հնչեցին շարականներ:
 
 


19.10.2013
Հանդիպում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
Հոկտեմբերի 19-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց Միջազգային եւրոպական շարժման ներկայացուցիչների հետ: Միջազգային եվրոպական շարժման գլխավոր քարտուղար Դիեգո Պինտոն նշեց, որ Հայաստան իրենց այցի նպատակն է նպաստել երկու հարեւան երկրների` Հայաստանի եւ Ադր...