ԱԺ պատգամավորները ծաղկեպսակ դրեցին ՀՀ պետական սահմանները պաշտպանելիս եւ ծառայողական պարտքը կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանի պատվանդանին: Այնուհետեւ կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանի եւ կրթահամալիրի ղեկավար կազմի ուղեկցությամբ նրանք շրջայց կատարեցին կրթահամալիրում, ծանոթացան ուսումնական կենտրոնի, քոլեջի եւ ակադեմիայի ուսումնական պայմաններին, շենքային ու տեխնիկական հնարավորություններին եւ մասնագիտական գրականություն նվիրեցին կրթահամալիրի գրադարանին:
ԱԺ պատգամավորները հանդիպեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսանողների հետ, ներկայացրին հանձնաժողովի գործունեության ոլորտները, ոստիկանական համակարգում կատարված օրենսդրական բարեփոխումների ընթացքը, ծանոթացան կրթահամալիրի սաների ուսումնական առօրյային եւ պատասխանեցին ոլորտի հետ կապված նրանց հետաքրքրող հարցերին: Ուսանողներին ուղղված խոսքում հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը բարձր գնահատեց ոստիկանի դերը ոչ միայն հասարակական կարգի պահպանության, հանցագործությունների կանխման ու բացահայտման, մարդու իրավունքների պաշտպանության գործում, այլեւ նրանց կարեւոր խնդիրը համարեց իրենց գործելակերպով ու վարքով հասարակության վստահությունը շահելու, ոստիկան-հասարակություն կապն ամրապնդելու առաքելությունը:
Հանձնաժողովի անդամներն այնուհետեւ հանդիպեցին կրթահամալիրի դասախոսական կազմի հետ, քննարկեցին ուսումնական ծրագրերին, դասավանդման պրոցեսին ու արդյունավետությանն առնչվող խնդիրներ: ԱԺ պատգամավորները ուրախությամբ արձանագրեցին, որ վերջին տարիներին եւ՛ դասավանդման, եւ՛ նոր մտածողության ձեւավորման, եւ՛ տեխնիկական հագեցվածության առումով կրթահամալիրում բավական լուրջ տեղաշարժեր են կատարվել: Պատասխանելով ոստիկանության ոլորտի օրենսդրական բարեփոխումների ընթացքին վերաբերող հարցերին եւ լսելով իրավաբան դասախոսների տեսակետները խնդրի առնչությամբ՝ Կորյուն Նահապետյանը հրավիրեց նրանց Ազգային ժողով՝ մասնակցելու հանձնաժողովում տեղի ունեցող քննարկումներին եւ ներկայացնելու իրենց առաջարկները:
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...